Ալպիական մեխակ[1][2] մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ[3][4]։ Խոտաբույսի մասին առաջին անգամ գրել է շվեդացի դասակարգող Կառլ Լիննեյը1753 թվականին[5][6]։
Տարածված է Ավստրիայի վայրի բնությունում, Իտալիայի հյուսիս-արևելքում[7] և Սլովենիայի տարածքում[4]։ Այն աճում է Ալպերի արևելքում, կրաքարային տարածքներում՝ 1000-2500 մետր բարձրության վրա[8]։ Բազմամյա բույսի բարձրությունը 20-25 սմ է[9]։ Ծաղիկները կարմրամանուշակագույն են[2]։
Ալպիական Մեխակը և խաչասերված տեսակը աճեցվում են որպես դեկորատիվ[10]։ Վայրի բույսերի աճեցման «տարբերակը» շրջակա միջավայրի հանդեպ ավելի զգայուն է և վատ է դիմանում արհեստականորեն ստեղծված պայմաններում[2]։