Jump to content

Ալյումինե կոնստրուկցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալյումինե կոնստրուկցիաներ, տեխնիկական ալյումինի և ալյումինի համաձուլվածքների պրոֆիլավոր ու թերթավոր տարրերից պատրաստվող կոնստրուկցիաներ։ Շինարարական նպատակներով սկսել են կիրառվել 1930-ական թվականներից։ Աչքի են ընկնում թեթևությամբ, երկարակեցությամբ, բարձր ամրությամբ, կոռոզիակայունությամբ, սեյսմակայունությամբ, բավարարում են շինարարության ինդուստրացման պահանջները։ Արտաքին գեղեցիկ տեսքը կառույցներին հաղորդում է ճարտարապետական արտահայտչականություն։ Օգտագործվում են շինարարական մեքենաների, տարբեր տիպի ամբարձիչների ու փոխադրական միջոցների պատրաստման համար։

Ալյումինե կոնստրուկցիաներ առանձնապես լայնորեն կիրառվում են շինարարության բնագավառում՝ բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերի պատող և կրող տարրերում, կամուրջներում, ռադիո–հեռուստատեսային կայմերում ու աշտարակներում, էլեկտրահաղորդման գծերի հենարաններում, գազամբարներում, հիդրոտեխնիկական և այլ հատուկ կառույցներում։ Կրող տարրեր կարող են լինել շենքերի ու կառուցվածքների հեծանները, ֆերմաները, սյուները, շրջանակները, կամարները, ինչպես և տարածական կոնստրուկցիաները (գմբեթներ, կախովի կոնստրուկցիաներ ևն)։ Ալյումինե կոնստրուկցիաների կիրառության տեխնիկական նպատակահարմարությունն աճում է հեռավոր և դժվարտմատչելի վայրերում հավաքովի–քանդովի, շարժական կոնստրուկցիաների օգտագործման անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև քիմիապես ագրեսիվ միջավայրերում շահագործելիս, որտեղ նրանց ծառայության ժամկետն ավելի երկար է, քան այլ մետաղներից պատրաստված կոնստրուկցիաներինը։

1980-ականներին Ալյումինե կոնստրուկցիաների զարգացման հիմնական աշխատանքները տարվում են նրանց կրող և պատող ֆունկցիաները միևնույն կոնստրուկցիայում զուգակցելու, տարածական, այդ թվում՝ մեծթռիչքանի (80–90 մ և ավելի) կոնստրուկցիաներ պատրաստելու ուղղությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Тарановский С. В. и Хохарин А. Х., Конструкции из алюминиевых сплавов, М., 1961
  • Попов С. А., Строительные конструкции из алюминиевых сплавов, М., 1963.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 185