Ալիքային դիմադրություն
Ալիքային դիմադրություն էլեկտրական գծերում գործող լարման և տվյալ կտրվածքով անցնող հոսանքի հարաբերությունը էլեկտրամագնիսական վազող ալիքների տարածման ժամանակ։
Էլեկտրադինամիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ ալիքային դիմադրությունն անվանում են բնութագրական դիմադրություն։ Բաշխված պարամետրերով գծերի համար ալիքային դիմադրությունն կարտահայտվի
բանաձևով, որտեղ.
- -ը դիմադրությունն է,
- -ն՝ հոսակորուստը,
- -ը՝ ինդուկտիվությունը,
- -ն՝ գծի երկարության միավորին բաժին ընկնող ունակությունը,
- իսկ , որտեղ -ը սնող հոսանքի հաճախականությունն է։
Գծում կորուստ չլինելու դեպքում () ալիքային դիմադրությունն իրական է և կախված է գծի չափերից, երկրաչափական ձևից (նաև էլեկտրոդների նյութից ու դիէլեկտրիկից)։ Եթե գիծը բեռնավորված է ալիքային դիմադրությունյանը հավասար դիմադրությամբ, ապա նրանում անդրադարձող ալիքները բացակայում են։ Նման գիծը կոչվում է համաձայնեցված։
Հարթ ալիքի ալիքային դիմադրությունն որոշվում է էլեկտրական () և մագնիսական () դաշտերի լարվածությունների հարաբերությամբ՝
որն էլ իր հերթին հավասար է՝
Ձայնագիտությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնագիտության մեջ, վազող հարթ ալիքի ստեղծած ճևշման կամ մեխանիկակաև լարման () և միջավայրի մասնիկների շարժման արագության () հարաբերաթյունը՝
որտեղ -ն միջավայրի խտությունն է, -ն՝ ձայնի արագությունը։
Գազադինամիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գազադինամիկայում լրացուցիչ աերոդինամիկ դիմադրություն, որն առաջանում է, երբ գազում շարժվող մարմնի արագությունը մեծ է լինում ձայնի արագությունից։ Շարժվող մարմնի առաջացրած հարվածային ալիքները մեծացնում են մարմնի շարժման դիմադրությունը։
Ծանր հեղուկներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանր հեղուկներում, շարժվող մարմնի վրա ազդող լրացուցիչ դիմադրություն, որն առաջանում է ծանր հեղուկի ազատ մակերևույթի մոտով մարմնի շարժման ժամանակ։ Շարժման պատճառով հեղուկի մակերևույթի վրա գոյանում են ալիքներ, որոնք առաջացնում են ալիքային դիմադրություն՝ կախված շարժվող մարմնի ձևից և հեղուկի ազատ մակերևույթից ունեցած հեռավորությունից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Standing Wave Diagram Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Application for drawing Standing Wave Diagrams, specifying the wave impedance whenever the wave changes mediums.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 175)։ |