Ալիքային դիմադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Partial transmittance.gif
Wave equation 1D fixed endpoints.gif

Ալիքային դիմադրություն էլեկտրական գծերում գործող լարման և տվյալ կտրվածքով անցնող հոսանքի հարաբերությունը էլեկտրամագնիսական վազող ալիքների տարածման ժամանակ։

Էլեկտրադինամիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ ալիքային դիմադրությունն անվանում են բնութագրական դիմադրություն։ Բաշխված պարամետրերով գծերի համար ալիքային դիմադրությունն կարտահայտվի

բանաձևով, որտեղ.

-L-ը՝ ինդուկտիվությունը,

  • C-ն՝ գծի երկարության միավորին բաժին ընկնող ունակությունը,
  • իսկ ω=2πf, որտեղ f-ը սնող հոսանքի հաճախականությունն է։

Գծում կորուստ չլինելու դեպքում (R=0) ալիքային դիմադրությունն իրական է և կախված է գծի չափերից, երկրաչափական ձևից (ևաև էլեկտրոդների նյութից ու դիէլեկտրիկից)։ Եթե գիծը բեռնավորված է ալիքային դիմադրությունյանը հավասար դիմադրությամբ, ապա նրանում անդրադարձող ալիքները բացակայում են։ Նման գիծը կոչվում է համաձայնեցված։

Հարթ ալիքի ալիքային դիմադրությունն որոշվում է էլեկտրական (E) և մագնիսական (H) դաշտերի լարվածությունների հարաբերությամբ՝

որն էլ իր հերթին հավասար է՝

Ձայնագիտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնագիտության մեջ, վազող հարթ ալիքի ստեղծած ճևշման կամ մեխանիկակաև լարման (P) և միջավայրի մասնիկների շարժման արագության (V) հարաբերաթյունը՝

որտեղ ρ-ն միջավայրի խտությունն է, C-ն՝ ձայնի արագությունը։

Գազադինամիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազադինամիկայում լրացուցիչ աերոդինամիկ դիմադրություն, որն առաջանում է, երբ գազում շարժվող մարմնի արագությունը մեծ է լինում ձայնի արագությունից։ Շարժվող մարմնի առաջացրած հարվածային ալիքները մեծացնում են մարմնի շարժման դիմադրությունը։

Ծանր հեղուկներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր հեղուկներում, շարժվող մարմնի վրա ազդող լրացուցիչ դիմադրություն, որն առաջանում է ծանր հեղուկի ազատ մակերևույթի մոտով մարմնի շարժման ժամանակ։ Շարժման պատճառով հեղուկի մակերևույթի վրա գոյանում են ալիքներ, որոնք առաջացնում են ալիքային դիմադրություն՝ կախված շարժվող մարմնի ձևից և հեղուկի ազատ մակերևույթից ունեցած հեռավորությունից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Standing Wave Diagram Application for drawing Standing Wave Diagrams, specifying the wave impedance whenever the wave changes mediums.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png