Ալիսա Կոժիկինա
Ալիսա Ալեքսեևնա Կոժիկինա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ալիսա Ալեքսեևնա Կոժիկինա |
Ծնվել է | հունիսի 22, 2003 (21 տարեկան) Ուսպենկա, Կուրչատովսկի շրջան, Կուրսկի մարզ, Ռուսաստան |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Լեյբլ | Universal Music Group |
Կայք | alisa-kozhikina.ru alisa-music.ru |
Alisa Kozhikina Վիքիպահեստում |
Ալիսա Ալեքսեևնա Կոժիկինա (հունիսի 22, 2003, Ուսպենկա, Կուրչատովսկի շրջան, Կուրսկի մարզ, Ռուսաստան)՝ ռուս երգչուհի, մասնակցել է ռուսական և միջազգային երաժշտական մրցումների` «Մանուկների Նոր ալիք 2012», «Մանուկների ձայնը» (1-ին եթերաշրջան) (2014 թվական, առաջին տեղ), «Մանկական Եվրատեսիլ 2014» (5-րդ տեղ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2003 թվականի հունիսի 22-ին Կուրչատովա քաղաքում։ 2014 թվականի սկզբին Ալիսայի մասնակցության համար «Մանուկների ձայնը» մրցույթին, ծնողները տեղափոխվում են Սոսնովի Բոր[1][2]։ Աղջկա մայրը` սիրում է երաժշտությունը, նվագում է դաշնամուր[3]։
Կուրչատովայում Ալիսան մասնակցել է բազում մրցույթների։ «Созвездие молодых» մրցույթի դափնեկիր է, Սանկտ-Պետերբուրգի «Մանկության տոն» և «Քամու վարդի» մրցույթների Գրան պրիի հաղթող[4]։ 2012 թվականին դարձել է «Մանուկների Նոր ալիք 2012»-ի մասնակից, որը կայացել է օգոստոսի 15-17 Արտեկում[5]։
2014 թվականին մասնակցել է «Առաջին ալիք»-ով կայացող «Մանուկների ձայնը» մրցույթին[6][7]։ Մասնակիցը Մակսիմ Ֆադեևի թիմում էր։ Եզրափակչում Ալիսան կատարել է Թինա Թերների «The Best» հիթը, իսկ սուպերֆինալում Մրայա Քերիի «My All» երգը, ռուսերեն տեքստով` գրված նրա ուսուցչի կողմից։ Ալիսան հաղթել է այս մրցույթում, շրջանցել շատ մեծահասակ և փորձառու մասնակիցների` նրա օգտին են քվեարկել 400 հազար մարդ` 58,2 % հանդիսատես։ Հաղթանակի պարգևը 500 հազար ռուբլի էր, և «Ունիվերսալ երաժշտություն» լեյբլի հետ կնքված պայմանագիր[8][9][10][11][12][13]։
2014 թվականի սեպտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ Ալիսան «Մանկական Եվրատեսիլ 2014»-ի Ռուսաստանի ներկայացուցիչն էր։ Նա ներկայացել է «Dreamer (Սպիտակ հրեշտակներ)» երգով և գրավել 5-րդ տեղը։ Մրցույթային ներկայացման երգի երաժշտությունը գրել է Մակսիմ Ֆադեևը, իսկ բառերը` հենց նա Ալիսան և «Serebro» խմբի անդամ Օլգա Սերյաբկինան[14] :
2014 թվականին «Муз-ТВ 2014 Эволюция» երաժշտական մրցանակաբաշխության գլխավոր հյուրն էր։
2015 թվականի ապրիլին Ալիսայի Universal Music լեյբլում դուրս է եկել Daft Punk խմբի «Get Lucky» երգի քովեր տարբերակը։ Օգոստոսին նա ուներ ևս 2 սինգլ` «Գլխարկը» և «Ես պառկած եմ լողափին»։ Նրա «Դարձա ավելի ուժեղ» երգը TopHit Weekly General- ի աղյուսակում 53-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Top Hit Weekly Russia- ի աղյուսակում 74-րդ տեղը[15][16][17]։
2015 թվականին, Սեմյոն Տրեսկունովի հետ, Կոզիկինան հանդես է եկել «Ամրոց» անիմացիոն ֆիլմի գլխավոր երգով։
2016 թվականի սկզբին նա մասնակցում է որպես Սաֆրոնովի եղբայրների՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» ամանորյա շոուի գլխավոր դերակատար, որն այցելում է ավելի քան տասներկու հազար մարդ։ 2016 թվականի մայիսի 13-ին Բելգորոդում կայացավ Ալիսայի ստեղծագործական կարիերայի առաջին մենահամերգը[18][19]. В июне представила канал Culli Girl на фестивале «Мультимир»[20]:
2016 թվականի նոյեմբերի 1-ին թողարկվել է Ալիսայի առաջին «Ես խաղալիք չեմ» ալբոմը։ Ալբոմի գլխավոր երգի տեսահոլովակը YouTube -ում էր հոկտեմբերի 31-ից և 2 օրվա ընթացքում հավաքել է առաջին միլիոն դիտումը[21]։
2016 թվականի դեկտեմբերի 2-ին Սանկտ-Պետերբուրգում կայացել է Ալիսա Կոշկինի մենահամերգը։
2017 թվականի հուլիսի 29- ին մասնակցել է Լենիգրադի շրջանի 90-րդ տարելիցին նվիրված համերգին[22]։
Համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մանուկների ձայնը» մրցույթից հետո Ալիսան 10-ամյա պայմանագիր էր կնքել Մակսիմ Ֆադեևի հետ, սակայն 2015 թվականի գարնան վերջին պարզվեց, որ նա թողել է պայմանագիրը։ Աղջկա ծնողները համաձայն չէին , և ուզում էին նա ավարտի իր վոկալային դասերը ու կենտրոնանա ուսման մեջ[23][24]։
Ավելի ուշ սկսեց համագործակցել պետերբուրգյան կոմպոզիտոր Միքաել Չերտիշևի հետ։ Նա գրել է երգչուհու համար երգեր, ինչպիսիք են` «Գլխարկը», «Ես պառկած եմ լողափին», «Ընկել եմ», «Դարձա ավելի ուժեղ», «Սպիտակ ձնափաթիլներ» և ուրիշներ։ 2016 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի էր նրանց համագործակցության ավարտի մասին[25]։
2017 թվականի սկզբին հայտնի էր Ալիսայի և կոմպոզիտոր Կիրիլ Ուխանովի համագործակցության մասին։ 2017 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցած մենահամերգի ժամանակ ներկայացվել է նոր ծրագիր «Վերաբեռնել էջը»` 9 նոր երգ, փոփ-ռոկ ժանրերի մեջ։ Բոլոր երգերի հեղինակը եղել է Կիրիլ Ուխանովը[26][27][28]։
«Մանուկների ձայնը» մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էտապ | Երգ | Իրական կատարող | Հեռարձակման ամսաթից | Արդյունք |
---|---|---|---|---|
Կույր լսումներ | «Sunny» | Boney M | 2014 մարտի 28 | Շրջվել են 2 ժյուրիներ, ընտրել է Մակսիմ Ֆադերին |
Ճակատամարտեր | «Ցավ» («Hurt») | Կրիստինա Ագիլերա | 2014 ապրիլի 18 | Անցել է հաջորդ ռաունդ |
Песня на вылет | «Sunny» | Boney M | Անցել է Ֆինալ | |
Ֆինալ | «The Best» | Թինա Թերներ | 2014 ապրիլի 25 | Անցել է սուպերֆինալ |
Սուպերֆինալ | «Ամեն ինջ» («My All») | Մրայա Քերի | Հաղթել է |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
Տարի | Անվանում |
---|---|
2016 | «Ես խաղալիք չեմ»
|
Սինգլները և երգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դիագրամներ | ծանոթագրություն | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|---|
ԱՊՀ | Ռուսաստան | |||||
Top Hit Weekly General |
Top Hit Weekly Audience Choice |
Top Hit Weekly Russia | ||||
2014 | «Dreamer» | 313 | 188 | 1765 | ||
2015 | «Get Lucky» | — | — | — | Թվային սինգլ | |
«Գլխարկը» | — | — | — | Թվային սինգլ | «Ես խաղալիք չեմ» | |
«Ես պառկած եմ լողափին» | 216 | 238 | 1077 | Թվային սինգլ | «Ես խաղալիք չեմ» | |
«Ընկել եմ» | — | — | — | Թվային սինգլ | «Ես խաղալիք չեմ» | |
«Դարձա ավելի ուժեղ» | 53 | 174 | 74 | Թվային սինգլ | «Ես խաղալիք չեմ» | |
«Ճանապահրդ» | — | — | — | Թվային սինգլ | ||
«Սև ծուխ» | — | — | — | Թվային սինգլ | ||
«Սպիտակ ձնափաթիլներ» | 345 | 327 | 1524 | Թվային սինգլ | «Ես խաղալիք չեմ» | |
2016 | «Արքայադուստր Սիսսին» | — | — | — | ||
«Ես խաղալիք չեմ» | 368 | 318 | 1605 | «Ես խաղալիք չեմ» | ||
2017 | «Հրաշքների աշխարհում» | — | — | — | Թվային սինգլ | |
«Сдай назад» | — | — | — | Թվային սինգլ | ||
«По правилам пикапа» | — | — | — | Թվային սինգլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В шоу «Голос. Дети» победила Алиса Кожикина из команды Фадеева». Аргументы и факты. 2014 թ․ ապրիլի 26. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Русский вариант, текст от Максима Фадеева. Всё - Алиса Кожикина. My All - Mariah Carey». Песни под гитару. 2014 թ․ ապրիլի 25. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Алиса Кожикина: биография, фото, все новости, интересные факты». Tele.ru.
- ↑ Анастасия Кечина (2014 թ․ սեպտեմբերի 23). «Страна чудес для Алисы Кожикиной». Первая линия: информационно-образовательный портал. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Алиса Кожикина выпустила дебютный сингл» (Вокруг ТВ). Вокруг ТВ. 2015 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Саундтрек для "Принцесса Сисси" от Алисы Кожикиной». Gulli. Телеканал для всей семьи!. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Телеканал Gulli и победительница "Голос. Дети" записали саундтрек к мультсериалу "Принцесса Сисси"». Кабельщик - сайт для профессионалов платного телевидения. 2016 թ․ մայիսի 6. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Алиса Кожикина — Я не игрушка (Alisa Kozhikina – I Am Not A Toy) ՅուԹյուբում
- ↑ Победительница детского «Голоса» выпустила клип: Алиса Кожикина «взорвала» интернет
- ↑ ВИДЕО ПОБЕДИТЕЛЬНИЦЫ ШОУ «ГОЛОС. ДЕТИ» НАБРАЛО НА YOUTUBE 1 МЛН ПРОСМОТРОВ ЗА СУТКИ (ВИДЕО)
- ↑ Клип Алисы Кожикиной про любовь школьницы собрал миллион просмотров
- ↑ Клип победительницы «Голос. Дети» Алисы Кожикиной за двое суток собрал миллион просмотров
- ↑ Клип победительницы первого детского «Голоса» Алисы Кожикиной стал хитом интернета / Менее чем за двое суток видео набрало более миллиона просмотров.
- ↑ «В Петербурге прошёл сольный концерт Алисы Кожикиной @ kids'music» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Повзрослевшая звезда «Голос. Дети» Алиса Кожикина произвела фурор в Сети | StarHit.ru» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Как изменилась победительница шоу «Голос. Дети» Алиса Кожикина». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «5 лет шоу "Голос": бритый Билан, повзрослевшая Кожикина, Дарья Антонюк и другие». Life.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Будущие звёзды спорта зажгутся в День детского хоккея •». Охтинский пресс-центр. 2017 թ․ մայիսի 16. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «В Санкт-Петербурге состоится соревнование по детскому хоккею «Лига Будущего» - Дипломат.ру». Дипломат.ру (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Премия Мультимир 2017
- ↑ «Исследование Яндекса: музыкальное влияние регионов России». Компания Яндекс (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ В честь 90-летия Ленобласти устроят карнавал и народное караоке с «Хором Турецкого»
- ↑ «Алиса Кожикина — «Лучший». Концерт «Голос Москвы». Фрагмент выпуска от 09.09.2017» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Все участники концерта — «Песня о Москве». Концерт «Голос Москвы». Фрагмент выпуска от 09.09.2017» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Алиса Кожикина ушла от продюсера Макса Фадеева Արխիվացված 2016-11-05 Wayback Machine
Курянка Алиса Кожикина ушла от продюсера Макса Фадеева
Алиса Кожикина прервала сотрудничество с продюсером Фадеевым
Алиса Кожикина не будет работать с продюсером Максом Фадеевым
Курянка Алиса Кожикина отказалась от работы с продюсером Максом Фадеевым Արխիվացված 2016-11-05 Wayback Machine - ↑ «OLD PRESIDENT CLUB :: Сеть магазинов мужской одежды, обуви и аксессуаров в Курске и Белгороде - Фотоотчёт о концерте здесь!». www.kostumtyt.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Geometria.ru - Концерт Алисы Кожикиной "Обновить страницу" с показом школьной формы от Old President Club» (ռուսերեն). Geometria. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Live Magic Studio (2017 թ․ ապրիլի 10). «Aлиса Кожикина. Концерт в Курске». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Կոժիկինա» հոդվածին։ |
|