Ալիկ Գյունաշյան
Ալիկ Յաշայի Գյունաշյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ալիկ Յաշայի Գյունաշյան |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1954 (69 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | ժողովրդական, աշուղական երաժշտություն, ռաբիս |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
Ալիկ Յաշայի Գյունաշյան (դեկտեմբերի 8, 1954, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ (2015)[1]: Անդրկովկասյան փառատոնի դափնեկիր, քաղաքային, ժողովրդական և աշուղական երգերի կատարող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիկ Գյունաշյանը ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 8-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ավետիք Իսահակյանի անվան թիվ 26, այնուհետև Արտյոմ Պետրոսյանի անվան թիվ 10 դպրոցներում։ 1962 թվականից ընդգրկվելով Լենինականի Սևյանի անվան երգի–պարի համույթում, գյումրեցուն վայել, տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ 5 անգամ ոսկե մեդալի, 10 տարեկան հասակում Անդրկովկասյան մրցույթի դափնեկրի կոչման և այլ մրցանակների։
Ալիկ Գյունաշյանը համերգներով հանդես է եկել ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Խորհրդային միության մի շարք քաղաքներում, հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում։
2004 թվականին և 2014 թվականին Երևանում և Գյումրիում մեծ շուքով նշվել է նրա 50 և 60-ամյա հոբելյանները, որի ժամանակ նա պարգևատրվել է ոսկե ձայնասկավառակով, մեդալներով, պատվոգրերով և խրախուսական այլ պարգևներով։ 2011 թվականի սեպտեմբերի 23–ին, Գյումրու օր՚ տոնակատարության ժամանակ Ալիկ Գյունաշյանը պարգևատրվել է Գյումրու պատվավոր «Վարպետ» կրծքանշանով։ 2006 թվականին լույս տեսավ Գագիկ Վարդանյանի «Ալիկ Գյունաշյան» գրկույքը, որը նվիրված է նրա կյանքին ու գործունեությանը։ 2014 թվականի հոկտեմբերի 25–ին Գյումրու օր տոնակատարության ժամանակ, Ալիկ Գյունաշյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը, իսկ 2014 թվականի դեկտեմբերի 11–ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն՝ ոսկե մեդալով[2]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեջբերումներ Ալիկ Գյունաշյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր երգ ես երգում եմ հոգով ու սրտով, իսկ այդ ամենը ինձ տվել է իմ սուրբ հողը, իմ հարազատ քաղաքը, իմ լավագույն տարիների փառավոր օջախ` Սևյանի մշակույթի պալատը, վարպետ Աղասի Շաբոյանը, ընկեր Շողիկը, ընկերներս, իմ համով–հոտով, շախով գյումրեցիներս։ Եվ եթե չլինեին նրանք, չէի լինի և ես։ |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարիներով շարունակ (1997)
- Չի հոգնել Հայը (1997)
- Անցան օրերը (1998)
- Մի արագիլ (1998)
- Իմ Նոնա (2000)
- Դե արի յար (2001)
- Գուսանական հուշեր (2005)
- 50 (2005)
- 2007 (2007)
- The Very Best (2008)
- Սուրբ մայրեր (2010)
- The Best (2012)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Յ. ԳՅՈՒՆԱՇՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 12-րդ անգամ նշվեց Գյումրու օրը
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.