Ալի Ալմոեզ
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Կատար | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 19, 1996[1][2] (27 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Խարթում, Սուդան | ||||||||||||||
Հասակ | 1,84 մետր | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալմոյեզ Ալի Զայնալաբադդին Աբդուլա (արաբ․՝ المعز علي زين العابدين عبد الله, օգոստոսի 19, 1996[1][2], Խարթում, Սուդան), կատարցի ֆուտբոլիստ, «Ալ-Դուխայիլ» ակումբի և Կատարի ազգային հավաքականի հարձակվող։ 2019 թվականի Ասիայի գավաթի խաղարկության հաղթող, մրցաշարի լավագույն խաղացող և ռմբարկու։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին։ «Ալ-Դուխայիլ» պատանեկան ակումբի սան է[3], որից հետո հայտնվել է «Էյպեն» ակումբի կազմում, որտեղ նույնպես խաղացել է միայն երիտասարդական մակարդակում[4]։
Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը կատարել է ավստրիական ԼԱՍԿ (Լինց) ակումբի կազմում[5]՝ խաղադաշտ դուրս գալով «Աուստրիա» ակումբի դեմ խաղում՝ 2015/16 մրցաշրջանի Ավտրիայի երկրորդ լիգայի 5-րդ տուրի շրջանակներում, իսկ 2015 թվականի նոյեմբերի 27-ին «Ֆլորիդսդորֆ» ակումբի դեմ խաղում խփել է առաջին գոլն ակումբում[6]։ Վարձավճարային հիմունքներով խաղացել է նաև «Պաշինգ» ֆարմ-ակումբի կազմում երրորդ դիվիզիոնում։
2016 թվականի սկզբին դարձել է իսպանական Սեգունդա Բ-ի «Կուլտուրալ Լեոնեսա» ակումբի խաղացող[7] և Լեոնի ակումբում անցկացրել 10 խաղ։ 2017 թվականի ապրիլի 3-ին խփել է իր միակ գոլը ակումբի կազմում՝ աչքի ընկնելով «Արանդինա» ակումբի դեմ խաղում (1:0)[8]։
2016 թվականի ամռանը վերադարձել է Կատար, որտեղ նորից դարձել է «Ալ-Դուխայիլ» ակումբի խաղացող։ Թիմի հետ միասին նվաճել է մի շարք ազգային տիտղոսներ։
Ելույթները հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին կատարել է իր նորամուտը Կատարի պատանեկան հավաքականում, որի կազմում դարձել է Ասիայի գավաթի պատանեկան (մինչև 19) խաղարկության հաղթող՝ աչքի ընկնելով 3 գոլերով. խմբային փուլում գրավել է Հյուսիսային Կորեայի դարպասը[9], քառորդ եզրափակչում՝ Չինաստանի[10], իսկ կիսաեզրափակչում՝ Բիրմի[11]։
2015-2018 թվականներին ընդգրկվել է Կատարի երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ մասնակցել է 2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը Նոր Զելանդիայում, որտեղ խաղացել է բոլոր երեք խաղերում, սակայն հավաքականը բոլոր խաղերում պարտվել է և զբաղեցրել վերջին տեղը։ Ընդհանուր առմամբ Ալմոեզ Ալին երիտասարդական մակարդակում անցկացրել է 14 պաշտոնական խաղ և խփել 7 գոլ։
2013 թվականի դեկտեմբերի 21-ին կատարել է իր նորամուտը պաշտոնական խաղերում Կատարի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Բահրեյնի հավաքականի դեմ ընկերական խաղին (1:1)[12]։
Հավաքականի կազմում մասնակցել է 2019 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանն ԱՄԷ-ում, որտեղ խմբային փուլի՝ Հյուսիսային Կորեայի հավաքականի դեմ խաղում ձևակերպել է պոկեր[13]։ Խմբային փուլի երրորդ՝ Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ խաղում խփել է երկու գոլ և օգնել իր թիմին հաղթել 2։0 հաշվով։ Արդյունքում ազգային հավաքականի կազմում դարձել է Ասիայի գավաթի դափնեկիր։
2019 թվականի ամռանը Ալին հրավիրվել է Կատարի հավաքական՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունեցել Բրազիլիայում։ Խմբային փուլի առաջին՝ Պարագվայի դեմ խաղում նա աչքի է ընկել գոլով հանդիպման 68-րդ րոպեին, իսկ թիմը խաղն ավարտել է ոչ-ոքի (2։2)։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 Ասիայի գավաթի դափնեկիր
- Կատարի չեմպիոն (2) – 2016/17, 2017/18
- Կատարի էմիրի գավաթի դափնեկիր – 2016, 2018
- Յասիմ շեյխի գավաթի դափնեկիր – 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «AlMoez 'AlMoez' Ali Abdulla (32) Forward». LASK Linz. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Katar mit 6 KAS-Spielern» (German). KAS Eupen. 2015 թ․ հունիսի 5. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Almoez Ali». Norsk Internasjonal Fotballstatistikk. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «LASK Linz-Floridsdorfer AC». Republica Sport. 2015 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Marcel Yildiz (2016 թ․ հունվարի 4). «Duo verlässt den LASK» (German). Fussball Imnetz.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Continúa la mala racha ribereña». Diario de Burgos. 2016 թ․ ապրիլի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Feuille du match Corée du Nord U19 — Qatar U19 sur footballdatabase.eu
- ↑ Feuille du match Qatar U19 — Chine U19 sur footballdatabase.eu
- ↑ Feuille du match Birmanie U19 — Qatar U19 sur footballdatabase.eu
- ↑ «Abdulla, Almoez Ali». national-football-teams.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «AFCS». stats.the-afc.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Ալմոեզ» հոդվածին։ |
|