Ալի Ալմոեզ
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 19, 1996[1][2] (27 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Խարթում, Սուդան | ||||||||||||||
Հասակ | 1,84 մետր | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալմոյեզ Ալի Զայնալաբադդին Աբդուլա (արաբ․՝ المعز علي زين العابدين عبد الله, օգոստոսի 19, 1996[1][2], Խարթում, Սուդան), կատարցի ֆուտբոլիստ, «Ալ-Դուխայիլ» ակումբի և Կատարի ազգային հավաքականի հարձակվող։ 2019 թվականի Ասիայի գավաթի խաղարկության հաղթող, մրցաշարի լավագույն խաղացող և ռմբարկու։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին։ «Ալ-Դուխայիլ» պատանեկան ակումբի սան է[3], որից հետո հայտնվել է «Էյպեն» ակումբի կազմում, որտեղ նույնպես խաղացել է միայն երիտասարդական մակարդակում[4]։
Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը կատարել է ավստրիական ԼԱՍԿ (Լինց) ակումբի կազմում[5]՝ խաղադաշտ դուրս գալով «Աուստրիա» ակումբի դեմ խաղում՝ 2015/16 մրցաշրջանի Ավտրիայի երկրորդ լիգայի 5-րդ տուրի շրջանակներում, իսկ 2015 թվականի նոյեմբերի 27-ին «Ֆլորիդսդորֆ» ակումբի դեմ խաղում խփել է առաջին գոլն ակումբում[6]։ Վարձավճարային հիմունքներով խաղացել է նաև «Պաշինգ» ֆարմ-ակումբի կազմում երրորդ դիվիզիոնում։
2016 թվականի սկզբին դարձել է իսպանական Սեգունդա Բ-ի «Կուլտուրալ Լեոնեսա» ակումբի խաղացող[7] և Լեոնի ակումբում անցկացրել 10 խաղ։ 2017 թվականի ապրիլի 3-ին խփել է իր միակ գոլը ակումբի կազմում՝ աչքի ընկնելով «Արանդինա» ակումբի դեմ խաղում (1:0)[8]։
2016 թվականի ամռանը վերադարձել է Կատար, որտեղ նորից դարձել է «Ալ-Դուխայիլ» ակումբի խաղացող։ Թիմի հետ միասին նվաճել է մի շարք ազգային տիտղոսներ։
Ելույթները հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին կատարել է իր նորամուտը Կատարի պատանեկան հավաքականում, որի կազմում դարձել է Ասիայի գավաթի պատանեկան (մինչև 19) խաղարկության հաղթող՝ աչքի ընկնելով 3 գոլերով. խմբային փուլում գրավել է Հյուսիսային Կորեայի դարպասը[9], քառորդ եզրափակչում՝ Չինաստանի[10], իսկ կիսաեզրափակչում՝ Բիրմի[11]։
2015-2018 թվականներին ընդգրկվել է Կատարի երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ մասնակցել է 2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը Նոր Զելանդիայում, որտեղ խաղացել է բոլոր երեք խաղերում, սակայն հավաքականը բոլոր խաղերում պարտվել է և զբաղեցրել վերջին տեղը։ Ընդհանուր առմամբ Ալմոեզ Ալին երիտասարդական մակարդակում անցկացրել է 14 պաշտոնական խաղ և խփել 7 գոլ։
2013 թվականի դեկտեմբերի 21-ին կատարել է իր նորամուտը պաշտոնական խաղերում Կատարի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Բահրեյնի հավաքականի դեմ ընկերական խաղին (1:1)[12]։
Հավաքականի կազմում մասնակցել է 2019 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանն ԱՄԷ-ում, որտեղ խմբային փուլի՝ Հյուսիսային Կորեայի հավաքականի դեմ խաղում ձևակերպել է պոկեր[13]։ Խմբային փուլի երրորդ՝ Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ խաղում խփել է երկու գոլ և օգնել իր թիմին հաղթել 2։0 հաշվով։ Արդյունքում ազգային հավաքականի կազմում դարձել է Ասիայի գավաթի դափնեկիր։
2019 թվականի ամռանը Ալին հրավիրվել է Կատարի հավաքական՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունեցել Բրազիլիայում։ Խմբային փուլի առաջին՝ Պարագվայի դեմ խաղում նա աչքի է ընկել գոլով հանդիպման 68-րդ րոպեին, իսկ թիմը խաղն ավարտել է ոչ-ոքի (2։2)։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019 Ասիայի գավաթի դափնեկիր
- Կատարի չեմպիոն (2) – 2016/17, 2017/18
- Կատարի էմիրի գավաթի դափնեկիր – 2016, 2018
- Յասիմ շեյխի գավաթի դափնեկիր – 2016
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «AlMoez ‘AlMoez’ Ali Abdulla (32) Forward»։ LASK Linz։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-02-ին։ Վերցված է հունվարի 24, 2016
- ↑ «Katar mit 6 KAS-Spielern» (German)։ KAS Eupen։ հունիսի 5, 2015։ Վերցված է հունվարի 24, 2016
- ↑ «Almoez Ali»։ Norsk Internasjonal Fotballstatistikk։ Վերցված է դեկտեմբերի 24, 2015
- ↑ «LASK Linz-Floridsdorfer AC»։ Republica Sport։ նոյեմբերի 27, 2015։ Վերցված է հունվարի 24, 2016
- ↑ Marcel Yildiz (հունվարի 4, 2016)։ «Duo verlässt den LASK» (German)։ Fussball Imnetz
- ↑ «Continúa la mala racha ribereña»։ Diario de Burgos։ ապրիլի 3, 2016։ Վերցված է հոկտեմբերի 6, 2017
- ↑ Feuille du match Corée du Nord U19 — Qatar U19 sur footballdatabase.eu
- ↑ Feuille du match Qatar U19 — Chine U19 sur footballdatabase.eu
- ↑ Feuille du match Birmanie U19 — Qatar U19 sur footballdatabase.eu
- ↑ «Abdulla, Almoez Ali»։ national-football-teams.com։ Վերցված է հունվարի 24, 2016
- ↑ «AFCS»։ stats.the-afc.com։ Վերցված է 2019-01-14
|