Ալժիրի ազգային գրադարան
Երկիր | Ալժիր և Ֆրանսիա |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1835 |
Տեղադրություն | Ալժիր |
Հասցե | BP 127, Hamma, Les Annassers |
Այլ տվյալներ | |
Կայք | biblionat.dz |
Ալժիրի ազգային գրադարան (արաբ․՝ المكتبة الوطنيّة الجزائريّة, ֆր.՝ Bibliothèque nationale d'Algérie), Ալժիրի խոշորագույն հանրային գրադարանը, որը գտնվում է Ալժիր քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանի շենքը կառուցվել է 1835 թվականին ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից։ 1962 թվականի հունիսի 7-ի ահաբեկչության արդյունքում շենքը վնասվել է[1]։ 1986 թվականին սկսվել է նոր մասնաշենքերի և գրադարանայի հիմնական պահոցի շինարարությունը։ Գրադարանի նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1994 թվականի նոյեմբերի 1-ին, բայց գրադարանի բոլոր մասնաշենքերը հասանելի են դարձել միայն 1998 թվականի ապրիլի 16-ին[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանի հիմնական պահոցը գտնվում է Մուհամեդ Բելուիզադի (նախկին Բելկորտ) ծառուղում։ Շենքն ունի 13 հարկ, որից 6-ը օգտագործվում է ավելի քան 10 միլիոն հատոր գրքերի պահպանման համար[3]։ Գրադարանի տարողունակությունը 2500 մարդ է։ Ազգային գրադարանն ունի 450 տեղ տարողունակությամբ չորս ընթերցարան, ընդհանուր մեծ ընթերցարան, կույրերի համար նախատեսված սրահ և մի քանի սրահներ գիտնականների աշխատանքի համար[4]։ Ալժիրի ազգային գրադարանը չունի թվայնացված կատալոգ, իսկ վեբ կայքը անջատված է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Wikiwix's cache». archive.wikiwix.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «Bibliothèque Nationale d'Algérie». 2005 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Bibliothèque Nationale d'Algérie». 2005 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Marcel Lajeunesse, Henri Sène Legislation for library and information services in French-speaking Africa revisited // The International Information & Library Review. — December 2004. — В. 4. — Т. 36. — С. 367–380. —