Ալժիրի ազգային գրադարան
| Երկիր | |
|---|---|
| Տեսակ | ազգային գրադարան, կազմակերպություն և catalog? |
| Հիմնվել է | 1835 |
| Տեղադրություն | Ալժիր |
| Հասցե | BP 127, Hamma, Les Annassers |
| Այլ տվյալներ | |
| Կայք | biblionat.dz(արաբ.) |
| 36°44′54″N 3°4′19″E / 36.74833°N 3.07194°E | |
Ալժիրի ազգային գրադարան (արաբ․՝ المكتبة الوطنيّة الجزائريّة, ֆրանսերեն՝ Bibliothèque nationale d'Algérie), Ալժիրի խոշորագույն հանրային գրադարանը, որը գտնվում է Ալժիր քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանի շենքը կառուցվել է 1835 թվականին ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից։ 1962 թվականի հունիսի 7-ի ահաբեկչության արդյունքում շենքը վնասվել է[1]։ 1986 թվականին սկսվել է նոր մասնաշենքերի և գրադարանայի հիմնական պահոցի շինարարությունը։ Գրադարանի նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1994 թվականի նոյեմբերի 1-ին, բայց գրադարանի բոլոր մասնաշենքերը հասանելի են դարձել միայն 1998 թվականի ապրիլի 16-ին[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանի հիմնական պահոցը գտնվում է Մուհամեդ Բելուիզադի (նախկին Բելկորտ) ծառուղում։ Շենքն ունի 13 հարկ, որից 6-ը օգտագործվում է ավելի քան 10 միլիոն հատոր գրքերի պահպանման համար[3]։ Գրադարանի տարողունակությունը 2500 մարդ է։ Ազգային գրադարանն ունի 450 տեղ տարողունակությամբ չորս ընթերցարան, ընդհանուր մեծ ընթերցարան, կույրերի համար նախատեսված սրահ և մի քանի սրահներ գիտնականների աշխատանքի համար[4]։ Ալժիրի ազգային գրադարանը չունի թվայնացված կատալոգ, իսկ վեբ կայքը անջատված է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Wikiwix's cache». archive.wikiwix.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
{{cite web}}: Cite uses generic title (օգնություն) - ↑ «Bibliothèque Nationale d'Algérie». 2005 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Bibliothèque Nationale d'Algérie». 2005 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Marcel Lajeunesse, Henri Sène Legislation for library and information services in French-speaking Africa revisited // The International Information & Library Review. — December 2004. — В. 4. — Т. 36. — С. 367–380. —