Ալեքսանդր Վասյուտին
Ալեքսանդր Վասյուտին ռուս.՝ Александр Васютин | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 4, 1995[1][2] (29 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1] | |||||||||||||||||
Հասակ | 1,88 մետր | |||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 1.10.2023: |
Ալեքսանդր Յուրևիչ Վասյուտին (մարտի 4, 1995[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1]), ռուս ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դարպասապահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանկտ Պետերբուրգի «Սմենա» ֆուտբոլային դպրոցի սան է, մարզիչ եղել է Անվար Աբդուլխակովիչ Կոնեևը։ Եղել է Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում (մինչև 17 տարեկան) 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման էլիտար փուլում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել[3]։ 2013 թվականին դարձել է Գրանատկինի հուշամրցաշարի[4] և Slovakia Cup մրցաշարի հաղթող Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում (մինչև 19 տարեկան)[5]։ «Զենիթի» երիտասարդական թիմի կազմում նորամուտը նշել է 2013 թվականի մայիսի 18-ին Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» դեմ 29-րդ տուրի խաղում (0:2)։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում անցկացրել է 42 հանդիպում, բաց թողել 56 գոլ։ 2013 թվականի նոյեմբերին ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայում երկու հանդիպում է անցկացրել՝ Մադրիդի «Ատլետիկոյի» (3:4) և Վիեննայի «Աուստրիայի» (1:2) հետ։
2016 թվականի օգոստոսին կես տարով վարձավճարով տեղափոխվել է ֆիննական «Լահտի»։ Օգոստոսի 13-ին ՊԿ-35-ի դեմ առաջին իսկ խաղում դուրս է եկել մեկնարկային կազմում և երկրորդ ավելացված րոպեին 0:1 հաշվի ժամանակ տուգանային հարվածից գնդակն ստանալուց հետո դարձել է գոլի հեղինակ՝ վազելով մրցակցի տուգանային հրապարակ[6][7]։ 2017 թվականի փետրվարին վարձավճարային պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով։ 2017 թվականին ճանաչվել է Ֆինլանդիայի առաջնության լավագույն դարպասապահ։
2018 թվականի հուլիսին տեղափոխվել է Նորվեգիայի առաջնության «Սարպսբորգ 08» ակումբ։
2019 թվականի հուլիսի 23-ին վերադարձել է «Զենիթ»[8]։ Իր կարիերայում առաջին անգամ նա խաղացել է պետերբուրգցիների հիմնական կազմի համար 2019 թվականի հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի Գավաթի 1/8-րդ տնային խաղում «Տոմիի» դեմ (4:0), իսկ ՌՊԼ-ում՝ 2020 թվականի հուլիսի 15-ին «Օրենբուրգի» հետ խաղում (4:1)։
2021 թվականի փետրվարին մեկ տարով վարձավճարով տեղափոխվել է շվեդական «Յուրգորդեն»՝ հետագա գնման իրավունքով[9]։ Այնուհետև վարձակալությունը երկարացվել է մինչև 2022 թվականի վերջ[10]։
2022 թվականի նոյեմբերի 25-ին վերադարձել է «Զենիթ»։ 2022/23 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն՝ երեք խաղ անցկացնելով ՌՊԼ-ում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի չեմպիոն (2) - 2019/20, 2022/23
- Ռուսաստանի գավաթակիր - 2019/20
- Ռուսաստանի սուպերգավաթակիր (3)։ - 2016, 2020, 2023
- Շվեդիայի առաջնության արծաթե մեդալակիր - 2022
- Շվեդիայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2022
Անհատական
- Ֆինլանդիայի առաջնության լավագույն դարպասապահ - 2017
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2023-10-01-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
→ Լահտի | Վեյկաուսլիգա | 2016 | 12 | -14/1 | — | — | 12 | -14 | ||
2017 | 23 | -16 | 1 | -2 | — | 24 | -18 | |||
2018 | 9 | -5 | — | — | 9 | -5 | ||||
Ընդհանուր | 44 | -35/1 | 1 | -2 | — | 45 | -37 | |||
Սարպսբորգ 08 | Էլիտեսերիեն | 2018 | 12 | -16 | — | 11 | -17 | 23 | -33 | |
2019 | 13 | -16 | 1 | 0 | — | 14 | -16 | |||
Ընդհանուր | 25 | -32 | 1 | 0 | 11 | -17 | 37 | -49 | ||
Զենիթ ՍՊբ | Պրեմիեր լիգա | 2019/20 | 2 | -2 | 1 | 0 | 0 | 0 | 3 | -2 |
2022/23 | 3 | -3 | 1 | -1 | — | 4 | -4 | |||
2023/24 | 1 | -3 | 4 | -4 | — | 5 | -7 | |||
Ընդհանուր | 6 | -8 | 6 | -5 | 0 | 0 | 12 | -13 | ||
→ Յուրգորդեն | Ալսվենկսան | 2021 | 10 | -5 | 4 | -2 | — | 14 | -7 | |
2022 | 2 | -2 | 0 | 0 | 3 | -4 | 5 | -6 | ||
Ընդհանուր | 12 | -7 | 4 | -2 | 3 | -4 | 19 | -13 | ||
Ամբողջ կարիերա | 87 | -82/1 | 12 | -9 | 14 | -21 | 113 | -112 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Soccerway(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Aleksandr Vasyutin — Национальная сборная | Transfermarkt». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Александр Васютин — Официальный сайт ФК «Зенит»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Товарищеские матчи, Юношеские сборные 1995(չաշխատող հղում)
- ↑ «Вратарь «Зенита» Васютин забил гол в дебютном матче за «Лахти»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Venäläistorjuja puski maalin Veikkausliiga-debyytissään — katso Aleksandr Vasjutinin tyylikäs osuma — ESS.fi». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Александр Васютин возвращается в «Зенит»» (ռուսերեն). fc-zenit.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ ««Зенит» отпустил вратаря Васютина в «Юргорден»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Сине-бело-голубые и «Юргорден» продлили аренду Александра Васютина - новости на официальном сайте ФК Зенит». fc-zenit.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.