Jump to content

Ալեքսանդր Մարտինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտինով (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Մարտինով
Ծնվել էհուլիսի 8 (20), 1816[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 16 (28), 1860[2][1] (44 տարեկան)
Մահվան վայրԽարկով, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն[2] և Տիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԱլեքսանդրինյան թատրոն

Ալեքսանդր Եվստաֆեիչ Մարտինով (հուլիսի 8 (20), 1816[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 16 (28), 1860[2][1], Խարկով, Ռուսական կայսրություն[2]), ռուս դերասան։ Ռուս, բեմական ռեալիզմի հիմնադիրներից։

1827-1835 թվականներին սովորել է Պետերբուրգի թատերական ուսումնարանում, սկզբում՝ Շ․ Դիդլոյի բալետի, ապա՝ Պ․ Ա․ Կարատիզինի դրամատիկական դասարաններում։ 1836 թվականից աշխատել է Ալեքսանդրյան թատրոնում։ Մարտինովը կատարել է բազմաթիվ դերեր վոդևիլներում՝ դրսևորելով դիմախաղի, ժեստի մեծ վարպետություն։ Վ․ Գ․ Բելինսկին, բարձր գնահատելով Մարտինովի արվեստը, հատկապես ընդգծել է Սինիչկինի (Դ․ Տ․ Լենսկու «ԼԱ Դուրիչ Սինիչկին», 1840) դերակատարումը։ Մարտինովի ստեղծագործության երգիծական ուղղվածությունն ավելի վառ արտահայտվել է Ն․ Գոգոլի պիեսներում (Իդեստակով, «Ռեիզոր», 1843 են)։ Մարտինովի ստեղծագործական նոր շրջանն սկսվել է Ի․ Ս․ Տուրգենեի և Ա․ Օսարովսկու պիեսների կերպարների անձնավորումներով։ Հոգեբանական ռեալիզմի խոշոր նվաճում է եղել Մոշկինի (Տուրգեննի «Ամուրի», 1859) դերակատարումը։ Ռուս թատրոնի պատմության մեջ անջնջելի հետք է թողել Մարտինովի Տիխոնը (Ա․ Օսարովսկու «Ամպրոպ», 1859)՝ դաժան ռեժիմից կործանված մարդու կերպարը։ Խաղացել է 600-ից ավելի դեր՝ սուր երգիծական գրոտեսկային կոմիզմից երբեմն հասնելով ողբերգության։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 345