Jump to content

Ալեքսանդր Դոնչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դոնչենկո
Պետություն(ներ) Գերմանիա
Անունը ծնվելիսռուս.՝ Александр Анатольевич Донченко
Ծննդյան ամսաթիվմարտի 22, 1998(1998-03-22) (26 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Կոչումգրոսմայստեր[1]
Ներկայիս վարկանիշ2631
ՖԻԴԵ համար24603295
365chessAlexander_Donchenko
Chesstempo համար53013
ICCF համար53013
Մարզական ակումբԲադեն-Բադեն
 Alexander Donchenko Վիքիպահեստում

Ալեքսանդր Դոնչենկո (ռուս.՝ Александр Анатольевич Донченко, գերմ.՝ Alexander Donchenko, մարտի 22, 1998(1998-03-22), Մոսկվա, Ռուսաստան), ռուսական արմատներով գերմանացի շախմատիստ, գրոսմայստեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում՝ շախմատի միջազգային վարպետ Անատոլի Դոնչենկոյի ընտանիքում։ Փոքր տարիքում ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա։ Շախմատ սկսել է խաղալ չորս տարեկանից, ութ տարեկանում մասնակցել է իր առաջին շախմատային մրցաշարին։ 2010 թվականին մինչև 12 տարեկանների շախմատի Գերմանիայի առաջնությունում Դոնչենկոն հաղթող է ճանաչվել։ Ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային խմբերի պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում[2]։

Հաղթող է ճանաչվել մի շարք շախմատի միջազգային մրցաշարերում, այդ թվում՝ Բալատոնբոգլարի Բալատոն շախմատի փառատոնում (2014թ.), Գրոնինգենի շախմատի փառատոնի «Ա» մրցաշարում (2014թ.), Գրոսմայստերների մրցաշարը Օրհուսում (2015թ.), «Purtichju Open» մրցաշարում (Ֆրանսիա, 2018թ.): ), Չեսկե Բուդեյովիցեի գրոսմայստերների մրցաշարում, (2020 թ.), «Tegernsee Masters» բաց մրցաշարում (Գերմանիա, 2020 թ.)։

2021 թվականի օգոստոսին Դոնչենկոն հաղթող է ճանաչվել Ռիգայի տեխնիկական համալսարանի «A» բաց մրցաշարում][3]։

Մրցաշարերում հաջողության հասնելու համար Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 2012 թվականին Դոնչենկոյին շնորհել է միջազգային վարպետի կոչում[4], իսկ երեք տարի անց՝ միջազգային գրոսմայստերի կոչում[5]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6][7]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2008 1739 1814 1832 1877 1877 1739
2009 1944 1984 2009 2037 2067 2067 1944
2010 2076 2094 2148 2174 2204 2207 2207 2076
2011 2217 2216 2239 2280 2304 2310 2310 2216
2012 2294 2309 2409 2417 2417 2395 2411 2409 2401 2417 2294
2013 2401 2412 2413 2428 2452 2465 2477 2476 2467 2479 2463 2455 2479 2401
2014 2449 2463 2463 2471 2498 2492 2499 2506 2501 2501 2523 2523 2523 2449
2015 2511 2552 2569 2567 2570 2555 2567 2567 2568 2577 2582 2588 2588 2511
2016 2570 2575 2572 2573 2569 2573 2583 2581 2581 2581 2563 2564 2583 2563
2017 2559 2553 2555 2554 2563 2573 2570 2579 2559 2559 2567 2569 2579 2553
2018 2580 2583 2588 2574 2587 2581 2588 2612 2614 2610 2607 2604 2614 2574
2019 2604 2600 2593 2584 2595 2618 2615 2618 2631 2631 2650 2644 2650 2584
2020 2647 2650 2648 2646 2646 2646 2646 2657 2654 2658 2654 2668 2668 2646
2021 2668 2678 2659 2660 2652 2657 2641 2648 2645 2636 2678 2636
2022 2636 2636 2636 2619 2599 2602 2640 2630 2639 2646 2646 2646 2599
2023 2627 2654 2653 2669 2667 2668 2684 2679 2676 2664 2634 2684 2627
2024 2636 2631 2630 2633 2638 2638 2630


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. OlimpBase :: All-Time Player History :: Donchenko, Alexander
  3. «Chess-Results Server Chess-results.com - Riga Technical University Open 2021 - Tournament A». chess-results.com.
  4. Title Applications International Master (IM): Donchenko, Alexander
  5. Title Applications Grand Master (GM): Donchenko, Alexander
  6. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  7. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դոնչենկո» հոդվածին։