Ալեյրոնի հատիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեյրոնի հատիկներ (հունարեն՝ άλενρον– ալյուր), պրոտեինային հատիկներ, որոշ բույսերի սերմերում մեծ խտության սպիտակուցային նյութերի կարծրացած նստվածքներ՝ հատիկների տեսքով։ Ալեյրոնի հատիկներ պահեստային սննդանյութ են սաղմի համար։ Լինում են տարբեր մեծութունների խոշորները (յուղակիր սերմերում) պարունակում են բյուրեղացած սպիտակուց, գլոբոիդներ և թրթնջկաթթվային կալցիումի բյուրեղներ (խաղողի պտուղներում), մանրերը (օսլայակիր սերմերում) կազմված են սպիտակուցային ամորֆ զանգվածից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 152