Jump to content

Ալբերտ Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Անուշավանի Սաֆարյան
Ծնվել էօգոստոսի 1, 1963 (61 տարեկան)
ԾննդավայրՎրաստան Թբիլիսի
ՔաղաքացիությունՀայաստանՀայաստան
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունդերասան
Աշխատանքդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
 Albert Safaryan Վիքիպահեստում

Ալբերտ Անուշավանի Սաֆարյան (օգոստոսի 1, 1963(1963-08-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2013)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Սաֆարյանը ծնվել է 1963 թ. օգոստոսի 1-ին Թբիլիսիում։ 1982-1984 թվականներին սովորել է Վրացական պետական թատերական ակադեմիայում։ 1986-1988 թթ աշխատել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնում։ Խաղացած ներկայացումներ են՝ «Խաթաբալա», «Չարլեի մորաքույրը», «Պատուհանից դուրս գարուն է»։ Վերջին ներկայացման համար արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակի։ 1991 թվականին «Կանչեցին» ներկայացման համար արժանացել է Վ. Աճեմյանի անվան մրցանակի։ 1996 թ. տեղափոխվել է Երևան և մինչ օրս աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Խաղացած ներկայացումներն են՝ «Հին աստվածներ», «Էզոպոս», «Դատարանն է գալիս», «Ռուզան», «Տրամվայ ցանկություն», «Ջոն արքա»։ Նկարահանվել է «Բանդապետ», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերում, ինչպես նաև՝ «Որոգայթ», «Դիմակահանդես», «Դժվար ապրուստ» հեռուստասերիալներում։ 2013 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Zarkfoundation - Ալբերտ Սաֆարյան». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]