Ալբերտ Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ալբերտ Անուշավանի Սաֆարյան
Ծնվել էօգոստոսի 1, 1963 (60 տարեկան)
ԾննդավայրՎրաստան Թբիլիսի
ՔաղաքացիությունՀայաստանՀայաստան
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունդերասան
Աշխատանքդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
 Albert Safaryan Վիքիպահեստում

Ալբերտ Անուշավանի Սաֆարյան (օգոստոսի 1, 1963(1963-08-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2013)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Սաֆարյանը ծնվել է 1963 թ. օգոստոսի 1-ին Թբիլիսիում։ 1982-1984 թվականներին սովորել է Վրացական պետական թատերական ակադեմիայում։ 1986-1988 թթ աշխատել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնում։ Խաղացած ներկայացումներ են՝ «Խաթաբալա», «Չարլեի մորաքույրը», «Պատուհանից դուրս գարուն է»։ Վերջին ներկայացման համար արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակի։ 1991 թվականին «Կանչեցին» ներկայացման համար արժանացել է Վ. Աճեմյանի անվան մրցանակի։ 1996 թ. տեղափոխվել է Երևան և մինչ օրս աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Խաղացած ներկայացումներն են՝ «Հին աստվածներ», «Էզոպոս», «Դատարանն է գալիս», «Ռուզան», «Տրամվայ ցանկություն», «Ջոն արքա»։ Նկարահանվել է «Բանդապետ», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերում, ինչպես նաև՝ «Որոգայթ», «Դիմակահանդես», «Դժվար ապրուստ» հեռուստասերիալներում։ 2013 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Ալբերտ Սաֆարյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-26-ին։ Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]