Ալբերտ Պոպկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Պոպկով
Ծնվել էսեպտեմբերի 26, 1972(1972-09-26) (51 տարեկան)
ԾննդավայրՅուժնո-Սախալինսկ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունգործարար

Ալբերտ Միխայիլովիչ Պոպկով (ռուս.՝ Альберт Михайлович Попков, սեպտեմբերի 26, 1972(1972-09-26), Յուժնո-Սախալինսկ, ԽՍՀՄ), ռուս վեբ-ծրագրավորող, ռուսերեն հայտնի սոցիալական ցանցերից մեկի՝ «Одноклассники.ru»-ի, ստեղծող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Պոպկովը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 26-ին (այլ տվյալներով՝ սեպտեմբերի 25-ին[1]) Հարավային Սախալինում։ 1975 թվականին Պոպկովի ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ 16 տարեկան հասակում Պոպկովը ընդունվել է տեխնիկում, իսկ դրան զուգահեռ աշխատանքի է անցել՝ որպես ծրագրավորող։ Ծրագրային ապահովում է մշակել խորհրդային «Կորվետ» խաղային համակարգիչների համար։ 1995 թվականին պատվերով սկսել է ծրագրավորել ամերիկյան ընկերությունների կայքերը (Canon, Simon & Schuster Publishing): Ծրագրավորող է աշխատել տեղեկատվական ծառայությունում, որտեղ կարիերա է ստեղծել և հրավեր է ստացել ավելի խոշոր ընկերություն։ Բայց նախկին գործատուի հետ պայմանագրի համաձայն՝ նա պետք է սպասեր վեց ամիս։

Այդ ժամանակ ստեղծել է ռուսական «Одноклассники.ru» կայքը։ 2006 թվականին Ալբերտը վերադարձել է Մոսկվա և հիմնադրել ընկերություն։ Հաջորդ կարևոր քայլը կատարվել էր 2006 թվականի վերջին, երբ «Օդնոկլասնիկի» ընկերացել էր մերձբալթյան Forticom ընկերության հետ։ 2006 թվականի նոյեմբերին կայքն արդեն ուներ 1,5 միլիոն օգտատեր։ 2009 թվականի հուլիսին 14-55 տարեկան ռուս համացանցային օգտատերերի շրջանում «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն զբաղեցնում էր հինգերորդ տեղը՝ ռուսալեզու կայքերի ամենամսյա այցելությունների թվով։ Սակայն Պոպկովն իր ստեղծածը վաճառում է 2010 թվականին և դուրս գալիս բաժնետերերի ցուցակից։

Այսօր Պոպկովը ստեղծում է բանկային գործարքների ու համակարգերի համար նախատեսված "սռավնի կետ ռու" համակարգը, որը խոստանում է մեծ հաջողություն բերել նրան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Попков Альберт Михайлович / Тёмма Майнас». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]