Ալբանացիներ (ալբ․՝ shqiptarët, եզակի՝ shqiptar), էթնիկ խումբ, որը հիմնականում բնակվում է Ալբանիայում և հարևան երկրներում։ Ընդհանուր թիվը մոտ 7.5 միլիոն է (2011)։ Ալբանացիները կազմում են Ալբանիայի հիմնական բնակչությունը։ Հիմնական բնակչությունն են նաև մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության։ Նրանց լեզուն ալբաներենն է։ Ալբանական սփյուռքը գոյություն ունի մի շարք երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում[1]։
20-րդ դարի սկզբում քրիստոնյաների և մուսուլմանների միջև հարաբերությունը համարյա հավասար էր՝ 47% կաթոլիկ և ուղղափառ եկեղեցու հետևորդներ և 53% մուսուլմաններ[2]։
Ժամանակակից տվյալների համաձայն՝ ըստ CIA World Factbook-ի՝ այդ հարաբերությունը այժմ այլ է. մուսուլմանները կազմում են 70%, ուղղափառ եկեղեցու հետևորդները՝ 20%, իսկ կաթոլիկները՝ ընդամենը 10%[3]։ Սակայն Pew Research Center-ի տվյալների համաձայն՝ 2009 թվականին մուսուլմանների քանակը Ալբանիայում կազմել է նույնիսկ 79,9%[4]։ Եվ միաժամանակ ևս մի աղբյուր՝ Համաշխարհային քրիստոնեական հանրագիտարանը բերում է հետևյալ թվերը. 38% մուսուլման և 36% քրիստոնյա բնակչություն[5]։ Հնարավոր է, որ կրոնական պատկերի վրա մեծ ազդեցություն է թողել Էնվեր Խոջայի կառավարման տարիներին քարոզած աթեիզմը։
↑p 51 (2001). World Christian Encyclopedia. Oxford University Press. ISBN978-0-19-507963-0.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 143)։