Jump to content

Ալ Ջաուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ Ջաուֆ
الجوف
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Կարգավիճակprovince of Saudi Arabia?
Մտնում էՍաուդյան Արաբիա
ՎարչկենտրոնՍակակա
ԲԾՄ792 մետր
Ֆեյսալ բին Նավաֆ բին Աբդուլազիզ ալ-Սաուդ
Բնակչություն (2010)440 009 մարդ (11-րդ տեղ)
Խտություն4,39 մարդ/կմ² (11-րդ տեղ)
Տարածք100 212 կմ² (9-րդ տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 792 մ
Սահմանակցում էՀյուսիսային սահմանների նահանգ, Հայիլի էմիրություն և Տաբուկ
Ժամային գոտիUTC+3
ISO 3166-2 կոդSA-12
Փոստային ինդեքսներ12

Ալ Ջաուֆ (արաբ. الجوف‎), վարչական շրջան Սաուդյան Արաբիայի հյուսիսում։ Վարչական կենտրոնը Սակակա քաղաքն է։ Մակերեսը 100 212 կմ² է, բնակչությունը՝ 440 009 մարդ (2010 թվական)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս-արևելքում սահմանակից է Էլ-Հուդուդ ալ-Շամալիա, հարավ-արևելքում՝ Խաիլ վարչական շրջանի, հարավ-արևմուտքում՝ Տաբուկ վարչական շրջաններին, հյուսիսում՝ Հորդանանի հետ։ Արևմուտքում տարածքը հասնում է Ակաբայի ծոցին։

Տրանսպորտային հասանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ Ջաուֆ և Ալ-Ռիադ քաղաքների միջև հեռավորությունը մոտ 900 կմ է։ Ինքնաթիռով ուղևորության ժամանակը 1 ժամ 20 րոպե է։ 2018 թվականի նոյեմբերին գործարկվեց Առ-Ռիադ-Ալ-Ջաուֆ երթուղով գիշերային գնացքը։ Մեկնում է շաբաթը մեկ անգամ, զարգացնում է 160 կմ/ժամ արագության և երկու քաղաքների միջև հեռավորությունը հաղթահարում է 8 ժամվա ընթացքում[1]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական շրջանը բաժանվում է 3 մուհաֆազաների (փակագծերում բնակչությունը 2010 թվականի հաշվով).

  1. Ալ-Քուրիատ (147 550)
  2. Դաումաթ-Ալ-Ջանդեալ (49 646)
  3. Սակակա (242 813)

Վարչական շրջանը (նահանգ) ղեկավարվում է էմիր կոչումով նահանգապետի կողմից, ում թագավորը նշանակում է Ալ Սաուդ դինաստիայի իշխաններից։

  • 1930-1933. Թուրք բին Ահմադ բին Մուհամեդ աս-Սուդաիրի
  • 1933-1938. Աբդ ալ-Ազիզ բին Ահմադ բին Մուհամեդ աս-Սուդաիրի
  • 1938-1943. Մուհամեդ բին Ահմադ բին Մուհամեդ աս-Սուդաիրի
  • 1943-1989. Աբդ ար-Ռահմադ բին Ահմադ աս-Սուդաիրի
  • 1989-1998. Սուլթան բին Աբդ ար- Ռահման աս-Սուդաիրի
  • 1998-2001. արքայազն Աբդալ-Իլլահ Ալ Սաուդ, աբդ ալ-Ազիզի որդին
  • 2002-2018. արքայազն Ֆահդ բին Բադր Ալ Սաուդ, արքայազն Սուլթանի որդին, Աբդ ալ-Ազիզ արքայի թոռը
  • 2018-2018. արքայազն Բադր իբն Սուլթան Ալ Սաուդ, արքայազն Սուլթանի որդին, Աբդ ալ-Ազիզ արքայի թոռը
  • 2018-մինչ օրս. արքայազն ֆեյսալ իբն Նավիֆ Ալ Սաուդ, արքայազն Նավիֆի որդին, Աբդ ալ-Ազիզ արքայի թոռը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Гудок, 9 ноября 2018. В Саудовской Аравии запустили поезда, выдерживающие жару