Ալ Ջաուֆ
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | province of Saudi Arabia? |
Մտնում է | Սաուդյան Արաբիա |
Վարչկենտրոն | Սակակա |
ԲԾՄ | 792 մետր |
Ֆեյսալ բին Նավաֆ բին Աբդուլազիզ ալ-Սաուդ | |
Բնակչություն (2010) | 440 009 մարդ (11-րդ տեղ) |
Խտություն | 4,39 մարդ/կմ² (11-րդ տեղ) |
Տարածք | 100 212 կմ² (9-րդ տեղ) |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 792 մ |
![]() | |
Սահմանակցում է | Northern Borders Province?, Հայիլի էմիրություն և Tabuk Province? |
Ժամային գոտի | UTC+3 |
ISO 3166-2 կոդ | SA-12 |
Փոստային ինդեքսներ | 12 |
Ալ Ջաուֆ (արաբ. الجوف), վարչական շրջան Սաուդյան Արաբիայի հյուսիսում։ Վարչական կենտրոնը Սակակա քաղաքն է։ Մակերեսը 100 212 կմ² է, բնակչությունը՝ 440 009 մարդ (2010 թվական)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիս-արևելքում սահմանակից է Էլ-Հուդուդ ալ-Շամալիա, հարավ-արևելքում՝ Խաիլ վարչական շրջանի, հարավ-արևմուտքում՝ Տաբուկ վարչական շրջաններին, հյուսիսում՝ Հորդանանի հետ։ Արևմուտքում տարածքը հասնում է Ակաբայի ծոցին։
Տրանսպորտային հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ Ջաուֆ և Ալ-Ռիադ քաղաքների միջև հեռավորությունը մոտ 900 կմ է։ Ինքնաթիռով ուղևորության ժամանակը 1 ժամ 20 րոպե է։ 2018 թվականի նոյեմբերին գործարկվեց Առ-Ռիադ-Ալ-Ջաուֆ երթուղով գիշերային գնացքը։ Մեկնում է շաբաթը մեկ անգամ, զարգացնում է 160 կմ/ժամ արագության և երկու քաղաքների միջև հեռավորությունը հաղթահարում է 8 ժամվա ընթացքում [1]։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչական շրջանը բաժանվում է 3 մուհաֆազաների (փակագծերում բնակչությունը 2010 թվականի հաշվով).
- Ալ-Քուրիատ (147 550)
- Դաումաթ-Ալ-Ջանդեալ (49 646)
- Սակակա (242 813)
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչական շրջանը (նահանգ) ղեկավարվում է էմիր կոչումով նահանգապետի կողմից, ում թագավորը նշանակում է Ալ Սաուդ դինաստիայի իշխաններից։
Էմիրները[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1930-1933. Թուրք բին Ահմադ բին Մուհամեդ աս-Սուդաիրի
- 1933-1938. Աբդ ալ-Ազիզ բին Ահմադ բին Մուհամեդ աս-Սուդաիրի
- 1938-1943. Մուհամեդ բին Ահմադ բին Մուհամեդ աս-Սուդաիրի
- 1943-1989. Աբդ ար-Ռահմադ բին Ահմադ աս-Սուդաիրի
- 1989-1998. Սուլթան բին Աբդ ար- Ռահման աս-Սուդաիրի
- 1998-2001. արքայազն Աբդալ-Իլլահ Ալ Սաուդ, աբդ ալ-Ազիզի որդին
- 2002-2018. արքայազն Ֆահդ բին Բադր Ալ Սաուդ, արքայազն Սուլթանի որդին, Աբդ ալ-Ազիզ արքայի թոռը
- 2018-2018. արքայազն Բադր իբն Սուլթան Ալ Սաուդ, արքայազն Սուլթանի որդին, Աբդ ալ-Ազիզ արքայի թոռը
- 2018-մինչ օրս. արքայազն ֆեյսալ իբն Նավիֆ Ալ Սաուդ, արքայազն Նավիֆի որդին, Աբդ ալ-Ազիզ արքայի թոռը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Гудок, 9 ноября 2018. В Саудовской Аравии запустили поезда, выдерживающие жару