Ազգային գյուղացիական կուսակցություն (Հունգարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային գյուղացիական կուսակցություն
հունգ.՝ Nemzeti Parasztpárt
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Հունգարիա
ՀիմնադիրPéter Veres?
Հիմնադրված1939
Լուծարված1998
Գաղափարախոսությունագրարային սոցիալիզմ
Քաղաքական հայացքձախ ուժեր

Ազգային Գյուղացիական կուսակցություն (Հունգարիա) (հունգ.՝ Nemzeti Parasztpárt), եղել է քաղաքական կուսակցություն Հունգարիայում 1939- 1949 թվականներին։ Այն գլխավորում էր գրող Պետեր Վերեսը։ Կուսակցությունը գործել է կարճ ժամանակով 1956 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ և կոմունիզմի ավարտից հետո 1989- 1990 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը հիմնադրվել է 1939 թվականին, բայց պաշտոնականացվել է 1944 թվականի սեպտեմբերի 19-ին.[1]: Նա շահել է 42 տեղ 1944 թվականի հունգարական խորհրդարանական ընտրություններում։ Հաջորդ տարի նա արդեն իր շարքերում ուներ 170000 անդամ[2], չնայած որ հունգարական խորհրդարանական 1945 թվականի ընտրություններում ուներ ընդամենը 23 տեղ։ Սակայն հաջորդ տարի կուսակցությունը 1947 թվականի խորհրդարանական ընտրություններում 411 տեղերից 36-ը զբաղեցրեց։ 1949 թվականի հունգարական խորհրդարանական ընտրություններում որպես հունգարական աշխատավորական կուսակցության մաս Հունգարական անկախ ժողովրդական ճակատի ղեկավարությամբ նա շահեց 39 տեղ[3]։ 1949 թվականի օգոստոսին, ընդունելով նոր սահմանադրություն, դառնում է միակուսակցական ղեկավարություն հունգարական կոմունիստական աշխատավորական կուսակցության ղեկավարության ներքո[1][4]։ Հետագայում կուսակցությունը վերածնվում է Պետոֆի կուսակցություն անվամբ և ծառայում կարճ կյանք ունեցող ղեկավարությանը[5]։ Հունգարիայում կոմունիզմի ավարտի ընթացքում (1989), դեմոկրատիային անցման շրջանում (1989–90) Պետեր Վերեսի հանրության անդամները 1989 թվականի հունիսի 11-ին վերստեղծում են Հունգարիայի ժողովրդական կուսակցությունը(MNP) և մասնակցում հունգարական կլոր սեղանի բանակցություններին։ Կուսակցությունը մեծ հույսեր էր փայփայում` կապված 1990 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, սակայն այն ստանում է միայն ձայների 0, 8% -ը։ Դրանից հետո նախագահությունը ընդունում է Ազգային գյուղացիական կուսակցության անունը։ Որոշ ժամանակ առաջ` Հունգարիայի 1994 թվականի խորհրդարանական ընտրություններին, անդամների երկու երրորդը միանում է ազգային դեմոկրատական դաշինքին (NDSZ), որը ղեկավարում էր Զոլտան Բիրոն և Իմրե Պոզսգայը[6]։ Մինչև 2009 թվականը այն ոչնչանում է[6]։

Գաղափարախոսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության հիմնական քաղաքականությունը վերաբերվել է հողային բարեփոխումներին։ Այն օգնություն է ցուցաբերել գյուղի բնակչության միջին և ստորին խավերին, նաև մարզերի մտավորականներին և եղել է ամենից ժողովրդականը Արևելյան Հունգարիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Vincent E McHale (1983) Political parties of Europe, Greenwood Press, p507 ISBN 0-313-23804-9
  2. Mária Palasik (2011) Chess Game for Democracy: Hungary Between East and West, 1944-1947, McGill-Queen's Press, p37
  3. Nohlen, D & Stöver, P (2010) Elections in Europe: A data handbook, p931 ISBN 978-3-8329-5609-7
  4. Nohlen & Stöver, p880
  5. McHale, p508
  6. 6,0 6,1 Múlt-kor (2009) Magyar Néppárt a népi írók nyomdokain