Ադամն ու Եվան (շատրվան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատրվան
«Ադամն ու Եվան» շատրվան
ռուս.՝ Фонтан «Адам и Ева»
ԵրկիրՌուսաստան
Նախագծի հեղինակՄարիա Լևինսկայա
Շինարարության վերջ2007
ՎիճակԳործող շատրվան
Քարտեզ
Քարտեզ

«Ադամն ու Եվան» շատրվան, շատրվան Մոսկվայում։ Կառուցվել է մետրոպոլիտենի «Նովոկուզնեցկայա» կայարանից ոչ հեռու գտնվող պուրակում։ Տեղադրվել է 2007 թվականին։ Հասցեն՝ Մոսկվա, Պյատնիցկայա փողոց[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ադամն ու Եվան» շատրվանի շինարարությունը «Զամոսկվորեչիեի տեսարժան վայրերով» զբոսաշրջային երթուղու շրջանակներում նվիրված էր Ռուսաստանի մայրաքաղաքի 860-ամյա հոբելյանին[1]։ Մինչև 1930 թվականը այդ տարածքում եղել է 1744 թվականին կառուցված Պարասկևա Ուրբաթ եկեղեցին[1]։ Մետրոպոլիտենի «Նովոկուզնեցկայա» կայարանի շինարարության պատճառով այդ եկեղեցին քանդվել է[1][2]։

Շատրվանի շինարարությունն ավարտվել է 2007 թվականին, աշխատել այն սկսել է 2008 թվականին[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործական հորինվածքի կենտրոնում Ադամի ու Եվայի պատկերաքանդակներն են դրախտի ծառի տակ, որի բնին փաթաթվել է գայթակղիչ օձը։ Ծառի բրոնզե կատարի մեջ փայլում են խնձորները, թռչունների փոմփոլիկները և միջատների թևերը։ Եվայի ձեռքին, ըստ Աստվածաշնչի, գայթակղության խնձորն է[2]։

Այն պատճառով, որ շատրվանի անունով ցուցանակի տառերը գտնվում են իրար շատ մոտ, շատերը մտածում են, որ այնտեղ գրված է քանդակագործի ազգանունը՝ Ադամիևա (իրականում գրված է «Адам и Ева»՝ «Ադամն ու Եվան»)[1][2]։

Նախագծի հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատրվանի հեղինակն է քանդակագործ Մարիա Լևինսկայան։ Ճարտարապետներ են Վ. Ի. Սիմոնիխինը, Ա. Ա. Նեկրասով, Լ. Պ. Օսինկինան, Ա. Ա. Սորոկինը։ Նախագիծն իրականացրել է «Վ. Ի. Սիմոնիխինի ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ի հեղինակային կոլեկտիվը[3]։ Եվայի և Ադամի քանդակները ստեղծելիս Մարիա Լևինսկայային բնորդել են նրա դուստրն ու վերջինիս ընկերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]