Ադ-դեյր
Արտաքին տեսք
Ադ-դեյր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | դամբարան |
Երկիր | Հորդանան |
Տեղագրություն | Al-Betrā'? |
Հիմնական ամսաթվերը | 1-ին դար[1] |
Մասն է | Պետրա |
Հիմնադրված | 1-ին դար[1] |
Շինանյութ | ավազաքար |
El Deir Վիքիպահեստում |
Ադ-դեյր (արաբ․՝ الدير, բառացի՝ տաճար), Նաբաթեայի տաճար՝ կառուցված 1-ին դարում։ Գտնվում է ժամանակակից Հորդանանում՝ Պետրա քաղաքից ոչ հեռու։ Տաճարը կառուցված է ամբողջական ժայռից։ Ունի 50 մ լայնություն և մոտ 45 մ բարձրություն։ Քրիստոնեության ընդունումից հետո՝ 4-րդ դարում, ծառայել է եկեղեցի[2]։ Այդ են վկայում ժայռում փորված զոհասեղանը և խաչ պատկերող դրվագները։ Ադ-դեյր ավելի քիչ են այցելում, քան նաբաթեական Էլ-Քազնե եկեղեցին, քանի որ Ադ-դեյր տանող ուղին բաղկացած է մի քանի հարյուր ոտնակից կազմված աստիճանից։
Տաճարը պատկերված է հոլիվուդյան «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը» ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.art-and-archaeology.com/jordan/petra/deir/de04.html
- ↑ Путеводитель по Петре Արխիվացված 2013-08-09 Wayback Machine, в разделе «Ад-Дейр».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]