Ագրոօդերևութաբանական կանխատեսումներ
Ագրոօդերևութաբանական կանխատեսումներ, գյուղատնտեսական աշխատանքների և օբյեկտների վրա ազդող ագրոկլիմայական պայմանների կանխատեսում, որը ագրոօդերևութաբանական և օդերևութաբանական կայաններից, ագրոօդերևութաբանական դիտարկումներով և հատուկ ուսումնասիրություններով ստացված արդյունքների հիման վրա տալիս է օդերևութաբանական պայմանների քանակական գնահատումը, որն առկա է կանխատեսման կազմման պահին[1]։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագրոօդերևութաբանական կանխատեսումների՝ օդերևութաբանական ծառայությունների օպերատիվ ստորաբաժանումների կողմից մշակվող տեսակներից են՝ գարնանային դաշտային աշխատանքների սկզբում արդյունավետ խոնավության պաշարների, վեգետացիայի շրջանում ցանքերի ջերմապահովվածության, հիմնական մշակաբույսերի բերքի, ձմռան փուլում աշնանացան բույսերի վիճակի կանխատեսումները[1]։
Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագրոօդերևութաբանական կանխատեսման մեթոդները հիմնվում են բազմաթիվ գործոններով պայմանավորված (որոնցից ավելի ակտիվ են օդերևութաբանակ գործոնները) երևույթի կամ գործընթացի ելակետային և վերջնական վիճակի քանակական ցուցանիշների կապի վրա։
Մշակվել են տարբեր մեթոդներ՝ ոռոգման և ջրման չափաքանակների, մշակաբույսերի որոշ հիվանդությունների ու վնասատուների երևալու, բերքի որակի և այլ կանխատեսման մեթոդներ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հ. Այվազյան, Գյուղատնտեսական հանրագիտարան, Ե., «Հայկական հանրագիտարան հրատարակչություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», 2015, էջ 76 — 1242 էջ, ISBN 9785897000418։