Ագռավաքար, լեռնագագաթ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Արագածի հարավարևմտյան լանջին[1], Մեծաձոր գյուղից 8 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 3025 մետր է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարներից։ Լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է[2]։ Հիշատակվում է «Սասնա ծռեր» էպոսի վերջին՝ «Փոքր Մհեր» ճյուղում։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 5 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։