Աբրահամ Չելեպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Չելեպի
Ծնվել է1621(1621)
ԾննդավայրԲելգրադ
Մահացել է1676(1676)
Ազգությունհայ
Գործունեությունհասարակական գործիչ

Աբրահամ Չելեպի (Ապրո Չելեբի, 1621[1], Բելգրադ, Օսմանյան կայսրություն - 1676[1]), հայ հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Չելեպին ծնվել է 1621 թվականին Բելգրադում։ Եղել է մեծահարուստ վաճառական, որը կապված է եղել օսմանյան պալատական շրջանների հետ։ 1671 թվականին թուրքական կառավարությունից ձեռք է բերել Մակեդոնիայում հայերի բնակության և սեփական եկեղեցի ունենալու վերաբերյալ արտոնագիր[2]։

Թողել է հայերեն և հայատառ թուրքերեն նամակներ, թղթեր, որոնք կարևոր տեղեկություններ են պարունակում ժամանակաշրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի վերաբերյալ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. 2,0 2,1 Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 19.