Աբուսահլ (Աբուսահլ Հայ, արաբ, հնչմամբ՝ Աբու Սալիհ ալ–Արմանի) (անհայտ[1] - անհայտ[1]), արաբ մատենագիր, ծագումով հայ։ Ապրել է XII–XIII դդ.։ Գրել է Եգիպտոսի եկեղեցիների ու վանքերի 1170–1208 թթ.-ի պատմությունը՝ տեղեկություններ հաղորդելով եգիպտահայերի, ղպտիների, լիբիացիների, արաբների, նուբիացիների մասին։ Գրքի բուն վերնադիրը հայտնի չէ։ Փարիզի ազգային մատենադարանում կա նրա ձեռագիր ընդօրինակությունը (1338)։ Գրիչը նշում է, որ ինքն այն արտագրել է բարեխղճորեն՝ կատարելով որոշ կրճատումներ։ Աբուսահլի պատմության բնօրինակը և անգլերեն թարգմանությունը հրատարակել է Բ. Էվետսը (1895), որից Ղևոնդ Ալիշանը քաղել, թարգմանել և ծանոթագրել է հայերին վերաբերող հատվածները։
Պատմութիւն եկեղեցեաց և վանորեից Եգիպտոսի, 2 հրտ., Վնտ., 1933
The Chuches and Monastaries of Wgypt and some neighbouring contries, attributed to Abu Salih, the Armenian, Translated from arabic by B. T. A. Evetts, Oxford, 1895.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 47)։