Աբխազիայի հայերի միություն
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբխազիայի հայկական համայնք (այլ կիրառումներ)
Աբխազիայի հայերի միություն | |
---|---|
Հիմնադրված | 2011 հոկտեմբերի 9 |
Իրավ. կարգավիճակ | հասարակական կազմակերպություն |
Նպատակներ | Աբխազիայի հայերի միավորում |
Գլխադասային գրասենյակ | Սուխում, Աբխազիա |
Տարածաշրջան | Աբխազիայի Հանրապետություն |
Պաշտ. լեզու(ներ) | հայերեն, ռուսերեն, աբխազերեն |
Նախագահ | Խաչիկ Մինոսյան |
Նախկին անվանում(ներ) | Աբխազիայի հայկական համայնք |
Աբխազիայի հայերի միություն, ԱՀՄ (ռուս.՝ Союз армян Абхазии, САА), մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության հայերին միավորող հասարակական կազմակերպություն։ 2011 թվականի հոկտեմբերի 9-ի ԱՀՄ-ի արտահերթ ժողովին կազմակերպությունը փոխել է իր հին անվանումը («Աբխազիայի հայկական համայնք») և վերանվանվել է «Աբխազիայի հայերի միության»։ Այդ ժողովին միության նախագահ է 5 տարով ընտրվել Խաչիկ Մինոսյանը[1]։