Աբենա Բուսիա
Աբենա Բուսիա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Գանա |
Քաղաքացիություն | Գանա |
Կրթություն | Սուրբ Աննայի քոլեջ և Սբ. Անտոնիի քոլեջ |
Մասնագիտություն | գրող, հեղինակ, բանաստեղծուհի, կանանց իրավունքների պաշտպան և դիվանագետ |
Աշխատավայր | Ռատգերսի համալսարան[1] և Գանայի համալսարան |
Ամուսին | Ջոն Սինգլթոն[2] |
Ծնողներ | հայր՝ Kofi Abrefa Busia?[3] |
Աբենա Բուսիա (ապրիլի 28, 1953, Գանա), գանացի գրող, բանաստեղծ, ֆեմինիստ և դասախոս։ Նա Գանայի նախկին նախագահ Կոֆի Աբրեֆա Բուսիայի աղջիկն է։ Նա անգլերեն լեզվով գրականության և կանանց և գենդերային գիտությունների դոցենտ է Ռուտգերս համալսարանում[4][5][6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբենան ծնվել է Գանայի մայրաքաղաք Աքքրայում Կոֆի Աբրեֆա Բուսիայի՝ երկրի նախկին նախագահի, և Նաա Մորկոր Բուսիայի ընտանիքում։ Նրա քույրը դերասանուհի, կինոռեժիսոր և գրող Ակուսա Բուսիան է։ Նա իր մանկությունն անց է կացրել հայրենիքում, ինչպես նաև Հոլանդիայում և Մեքսիկայում մինչ Օքսֆորդ տեղափոխվելը, որտեղ էլ նա ի վերջո հաստատվել է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբենան 1976 թվականին հումաննիտար գիտությունների անգլերեն լեզու և գրականության բակալավրի կոչում է Օքսֆորդի Սուրբ Աննա քոլեջում և հասարակական մարդաբանության (ռասայական հարաբերություններ) գիտությունների դոկտորի աստիճան Սուրբ Անտոնի քոլեջում 1984 թվականին։ Նա եղել է արտաքին ուսուցիչ Ռասկին քոլեջում և Օքսֆորդի համալսարանի մասնաճյուղերից մեկի՝ Աշխատանքային Հարաբերությունների քոլեջում, ինչպես նաև Յեյլ համալսարանի կողմից հրավիրված դասախոս աֆրիկյան և աֆրոաֆրիկյան գիտության բնագավառի ծրագրին։ Նա նաև շահել է հետդոկտորոկան մի շարք կրթաթոշակներ, ինչպիսիք են Բրայան Մոր քոլեջի անգլիական բաժնի Էնդրյու Մելոն կրթաթոշակը և Կալիֆորնիայի Ամերիկյան մշակույթների գիտահետազոտական ինստիտուտի աֆրոամերիկյան տեսությունների կրթաթոշակ[8]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբենայի գիտական աշխատանքներն են․
- Տարագրի վկայություննեռը (1990)
- Թեորիզացնող սև ֆեմինիզմ(1993)
- Փրկությունից անդին (1999)
- Աֆրիկայի մասին գրող կանայք․ Արևմտյան Աֆրիկա և Սահել(2005)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://awdf.org/celebrating-professor-abena-busia-works-and-achievements/
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Abena_Busia
- ↑ 3,0 3,1 http://www.encyclopedia.com/arts/culture-magazines/busia-abera-pa-1953
- ↑ «Abena P. A. Busia». The Feminist Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Busia, Abera P.A. 1953– - Black Literature Criticism: Classic and Emerging Authors since 1950 | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Celebrating Professor Abena Busia: Works and Achievements | The African Women's Development Fund (AWDF)». awdf.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Serwaa, Abena (2009 թ․ սեպտեմբերի 22). «Ramblings of a Procrastinator in Accra: When Samia met Abena: Two Daughters, Two Legacies and One Meeting». Ramblings of a Procrastinator in Accra. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Motovidlak, Dave. «Busia, Abena». womens-studies.rutgers.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.