Աբենա Բուսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբենա Բուսիա
Ծնվել էապրիլի 28, 1953(1953-04-28) (70 տարեկան)
ԾննդավայրԳանա
Քաղաքացիություն Գանա
ԿրթությունՍուրբ Աննայի քոլեջ և Սբ. Անտոնիի քոլեջ
Մասնագիտությունգրող, հեղինակ, բանաստեղծուհի, կանանց իրավունքների պաշտպան և դիվանագետ
ԱշխատավայրՌատգերսի համալսարան[1] և Գանայի համալսարան
Ծնողներհայր՝ Kofi Abrefa Busia?[2]

Աբենա Բուսիա (ապրիլի 28, 1953(1953-04-28), Գանա), գանացի գրող, բանաստեղծ, ֆեմինիստ և դասախոս։ Նա Գանայի նախկին նախագահ Կոֆի Աբրեֆա Բուսիայի աղջիկն է։ Նա անգլերեն լեզվով գրականության և կանանց և գենդերային գիտությունների դոցենտ է Ռուտգերս համալսարանում[3][4][5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբենան ծնվել է Գանայի մայրաքաղաք Աքքրայում Կոֆի Աբրեֆա Բուսիայի՝ երկրի նախկին նախագահի, և Նաա Մորկոր Բուսիայի ընտանիքում։ Նրա քույրը դերասանուհի, կինոռեժիսոր և գրող Ակուսա Բուսիան է։ Նա իր մանկությունն անց է կացրել հայրենիքում, ինչպես նաև Հոլանդիայում և Մեքսիկայում մինչ Օքսֆորդ տեղափոխվելը, որտեղ էլ նա ի վերջո հաստատվել է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբենան 1976 թվականին հումաննիտար գիտությունների անգլերեն լեզու և գրականության բակալավրի կոչում է Օքսֆորդի Սուրբ Աննա քոլեջում և հասարակական մարդաբանության (ռասայական հարաբերություններ) գիտությունների դոկտորի աստիճան Սուրբ Անտոնի քոլեջում 1984 թվականին։ Նա եղել է արտաքին ուսուցիչ Ռասկին քոլեջում և Օքսֆորդի համալսարանի մասնաճյուղերից մեկի՝ Աշխատանքային Հարաբերությունների քոլեջում, ինչպես նաև Յեյլ համալսարանի կողմից հրավիրված դասախոս աֆրիկյան և աֆրոաֆրիկյան գիտության բնագավառի ծրագրին։ Նա նաև շահել է հետդոկտորոկան մի շարք կրթաթոշակներ, ինչպիսիք են Բրայան Մոր քոլեջի անգլիական բաժնի Էնդրյու Մելոն կրթաթոշակը և Կալիֆորնիայի Ամերիկյան մշակույթների գիտահետազոտական ինստիտուտի աֆրոամերիկյան տեսությունների կրթաթոշակ[7]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբենայի գիտական աշխատանքներն են․

  1. Տարագրի վկայություննեռը (1990)
  2. Թեորիզացնող սև ֆեմինիզմ(1993)
  3. Փրկությունից անդին (1999)
  4. Աֆրիկայի մասին գրող կանայք․ Արևմտյան Աֆրիկա և Սահել(2005)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://awdf.org/celebrating-professor-abena-busia-works-and-achievements/
  2. 2,0 2,1 http://www.encyclopedia.com/arts/culture-magazines/busia-abera-pa-1953
  3. «Abena P. A. Busia». The Feminist Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  4. «Busia, Abera P.A. 1953– - Black Literature Criticism: Classic and Emerging Authors since 1950 | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  5. «Celebrating Professor Abena Busia: Works and Achievements | The African Women's Development Fund (AWDF)». awdf.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  6. Serwaa, Abena (2009 թ․ սեպտեմբերի 22). «Ramblings of a Procrastinator in Accra: When Samia met Abena: Two Daughters, Two Legacies and One Meeting». Ramblings of a Procrastinator in Accra. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  7. Motovidlak, Dave. «Busia, Abena». womens-studies.rutgers.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.