Աբդուլ Վահիդ Խան
Աբդուլ Վահիդ Խան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1936 |
Ծննդավայր | Rajpur, Barwani State, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 21, 2022[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Լահոր, Պակիստան[2] |
Քաղաքացիություն | Պակիստան և Բրիտանական Հնդկաստան |
Մասնագիտություն | field hockey player |
Աբդուլ Վահիդ Խան (անգլ.՝ Abdul Waheed Khan, նոյեմբերի 30, 1936, Rajpur, Barwani State, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 21, 2022[1], Լահոր, Պակիստան[2]), պակիստանցի մականախաղորդ, հարձակվող, 1960 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդուլ Վահիդ Խան ը ծնվել է 1936 թվականի նոյեմբերի 30-ին, Հնդկաստանի Ռաջպուր քաղաքում[3]։ 1960 թվականին եղել է Պակիստանի մականախաղի ազգային հավաքականի անդամ, մասնակցել օլիմպիական խաղերին և նվաճել ոսկի մեդալ։ Եղել է կենտրոնական հարձակվող, անցկացրել է 6 հանդիպում, խփել 4 գոլ (2-ական Լեհաստանի ու Ճապոնիայի հավաքականների դեմ)։ 1962 թվականին Պակիստանի ազգային հավաքականի կազմում Աբդուլ Վահիդ Խանը ոսկի մեդալ է է նվաճել Ջակարտայի Ասիական ամառային խաղերում, 1966 թվականին՝ արծաթ՝ Բանգկոկի Ասիական ամառային խաղերում։ 1960-1966 թվականների ընթացքում Պակիստանի հավաքականի կազմում անցկացրել է 56 հանդիպում և խփել 52 գոլ[4]։
Աբդուլ Վահիդ Խանը մահացել է 2022 թվականի փետրվարի 21-ին[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Pakistan’s hockey Olympian Abdul Waheed Khan dies at 85
- ↑ 2,0 2,1 2,2 Abdul Waheed Khan
- ↑ «Вахид, Абдул (хоккей на траве) • ru.knowledgr.com». ru.knowledgr.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Pakistan Hockey Federation». web.archive.org. 2003 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Biographical information
- ↑ «Pakistan's hockey Olympian Abdul Waheed Khan dies at 85». Daily Pakistan. 2022 թ․ փետրվարի 21. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.