ԱՄՔՈՐ
ԱՄՔՈՐ | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1940 |
Գլխադասային գրասենյակ | Ատլանտա |
Կայք | umcor.org |
Ամքոր (UMCOR), Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե, միջազգային ոչ առևտրային կազմակերպություն[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1940-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմից տուժածներին աջակցելու նպատակով։ Այնուհետև գործել է 3 հիմնական ուղղություններով` արտակարգ իրավիճակների արձագանքում, քաղցի և աղքատության դեմ պայքար և փախստականների հիմնահարցեր։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում և շուրջ 90 այլ երկրներում իրականացնում է զարգացման ծրագրեր` հիմնականում քաղցի և աղքատության հիմնահարցերի մեղմման ուղղությամբ։ Գլխամասային գրասենյակը Նյու Յորքում (ԱՄՆ) է։
1994-ին բացվել է Ամքորի հայաստանյան մասնաճյուղը[2]։ Սկզբնային շրջանում կազմակերպությունն առողջապահական հաստատություններին և հիվանդանոցներին տրամադրել է դեղորայք։ Հետագայում իրականացրել է զարգացման ծրագրեր, որոնցից գյուղատնտեսության ոլորտում նշանավոր են Համայնքային ասոցիացիաների,Հայաստանում ֆերմերային տնտեսությունների աջակցության, գյուղատնտեսության զարգացման և կոոպերատիվների կայունացման ծրագրերը և այլն։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ UMCOR-ը ստեղծվեց, նրա առաքելությունն էր «օգնություն ցուցաբերել աղետի գոտիներում, օգնել փախստականներին և դիմակայել համաշխարհային սովի և աղքատության մարտահրավերներին»[3]։ Մեր օրերում կազմակերպության նպատակը շատ քիչ է փոխվել։ Համաձայն Միացյալ մեթոդիստների կանոնագրքի, UMCOR-ի ներկայիս նպատակն է «անհապաղ օգնություն տրամադրել կարիքավորներին և արձագանքել աշխարհում մարդկանց տառապանքներին, որոնք առաջացել են բնական, էկոլոգիական, քաղաքական բախումների և քաղաքացիական աղետների հետևանքով»[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ umcorarmenia.am to UMCOR Armenia | UMCOR Armenia https://umcorarmenia.amtitle=Welcome to UMCOR Armenia | UMCOR Armenia. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն); Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 3,0 3,1 Fisher PhD, A Craig (2014 թ․ մայիս). Sager Brown: Sacred Ground. Xlibris Corporation. էջեր 150–153. ISBN 9781499010626.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |