Jump to content

ԱՄՆ Սահմադրության 13–րդ ուղղումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13-րդ ուղղման պաշտոնական տեքստը

ԱՄՆ Սահմադրության 13–րդ ուղղումը կատարվել է Կոնգրեսի կողմից 1865 թվականի հունվարի 31-ին ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Այն վավերացվել է բավարար թվով նահանգների կողմից 1865 թվականի դեկտեմբերի 6-ին, ուժի մեջ մտել 1865 թվականի դեկտեմբերի 18–ին։

Տասներեքերորդ ուղղումը արգելում էր ստրկությունը և հարկադիր աշխատանքը, բացառությամբ հանցագործության համար պատժի կիրառումը։ Այդ թվում փոփոխության ենթարկվեց նաև IV հոդվածի երկրորդ բաժինը, որով ավելի վաղ արգելվում էր աջակցել ստրուկների փախուստին։ Նախորդ՝ 12–րդ ուղղումից, որը կատարվել էր 1804 թվականին, անցել էր 60 տարի։

Հետաքրքիր է, որ ուղղումը վավերացվել է 27 նահանգների կողմից 1865 թվականի ընթացքում, ինչը բավարար էր դրա ընդունման համար, սակայն որոշ նահանգներ ուղղումը վավերացրին ավելի քան 100 տարի անց։ Այսպես, Կենտուկի նահանգում ուղղումը վավերացվել է միայն 1976 թվականին (1865 թվականին Կենտուկիում վավերացումը չընդունվեց), իսկ Միսսիսիպիում՝ 1995 թվականին[1]։ Միսսիսիպի նահանգի կողմից 1995 թվականի վավերացումը անհայտ պատճառներով պաշտոնապես չփոխանցվեց ԱՄՆ-ի արխիվագետին։ Վավերացումը փոխանցվեց ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյան 2013 թվականի հունվարի 30-ին, իսկ 2013 թվականի փետրվարի 7-ին Դաշնային գրանցամատյանի տնօրենը հաստատեց փաստաթղթի ընդունումը և դրա պաշտոնական լինելու բնույթը[2][3]։

Բաժին 1.

Ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ այլ տարածքում, որի վրա տարածվում է նրա իշխանությունը, չպետք է գոյություն ունենա ստրկություն կամ ստիպողական աշխատանք, բացառությամբ այն դեպքերի, երբ այն հանդիսանում է հանցագործության համար պատիժ, որի համար անձը պատշաճ կերպով դատապարտվել է։

Բաժին 2.

Կոնգրեսը իրավասություն ունի սույն հոդվածը կիրառության մեջ դնել՝ համապատասխան օրենսդրության ընդունման ճանապարհով։

անգլ.՝

Section 1. Neither slavery nor involuntary servitude, except as a punishment for crime whereof the party shall have been duly convicted, shall exist within the United States, or any place subject to their jurisdiction.

Section 2. Congress shall have power to enforce this article by appropriate legislation. Կաղապար:Конец цитаты

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mount, Steve (2007 թ․ հունվար). «Ratification of Constitutional Amendments». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  2. «В штате Миссисипи отменили рабство». 2013 թ․ փետրվարի 19. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  3. Mitchell, Jerry (2013 թ․ փետրվար). «Historic oversight in Mississippi corrected». Clarion Ledger. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]