μTorrent

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
µTorrent
Изображение логотипа
ՏեսակBitTorrent client?
ՀեղինակԼյուդվիգ Ստրիգեուս
Նախագծումը՝Լյուդվիգ Ստրիգեուս և Rainberry ,Inc.?
Գրված է՝C++
ՕՀՄայքրոսոֆթ Վինդոուզ, Լինուքս, Մաք ՕԷս Տաս
Առկա էտարբեր լեզուներով այդ թվում հայերեն[1]
Լույս տեսավ՝2005
Պլատֆորմx86 / x64
Ստեղծվող ֆայլերի ֆորմատTORRENT
Զարգացման կարգավիճակակտիվ
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքutorrent.com
Ելակոդծրագրային կոդով
 ΜTorrent Վիքիպահեստում

μTorrent (հայտնի է նաեւ որպես uTorrent և microTorrent, կարդացվում է մյութորրենթ կամ միկրոթորրենթ), փակ ծրագրային կոդով հանրաճանաչ BitTorrent-բաժանորդ է՝ նախատեսված Windows, Mac OS X, Լինուքս և Անդրոիդ համակարգերի համար։ Գրված է C++ լեզվով։ Տարբերվում է փոքր չափսով, արագագործությամբ, ՕՀ-ի նկատմամբ փոքր պահանջներով և բազմաֆունկցիոնալ ինտերֆեյսով։

μTorrent-ը հնարավորություն է ընձեռում օգտատերին ներբեռնել P2P ցանցերից ֆայլեր նույնիսկ հոսթ-տրեքերի բացակայության դեպքում՝ ինքնուրույն որոնելով ֆայլի առկայությունը DHT (անգլ. distributed hash table) ցանցի ներսում։ Ծրագիրը ունի վեբ-ինտերֆեյս, որի միջոցով հնարավոր է կառավարել այն հեռակա եղանակով։ Առկա է թորրենթի քվեարկման հնարավորություն։ Համարվում է ամենատարածված ծրագիրը իր տեսակում։ 2008 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով օգտագործողների թիվը կազմել է ավելի քանի 28 միլիոն, իսկ հաջորդ տարվա նույն ամսվա տվյալներով՝ 52 միլիոն։

Հնարավորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորրենթի(ների) վերբեռնման կամ ներբեռնման արագությունների կարգավորման հնարավորություն։
  • DHT և Peer Exchange ցանցերի աջակցում։
  • Թորրենթների ներբեռնում RSS-ի միջոցով։
  • Հնարավորություն աշխատելու պրոքսի սերվերի մոջոցով։
  • Հեռակա ղեկավարում վեբ ինտերֆեյսով։
  • drag-and-drop տեխնոլոգիայի աջակցում։
  • Մեկնարկ շարժական հիշող սարքերից (Portable mode)։
  • Կապի հաստատում HTTPS և UDP եղանակներով։
  • Յունիկոդի աջակցում Windows-ի բոլոր տարբերակներում։
  • UPnP աջակցում Windows-ի բոլոր տարբերակներում։
  • Ինտերֆեյսի ընդլայնված փոփոխության հնարավորություն։
  • Հասանելի է ավելի քան 66 լեզվով։
  • Ներկառուցված անանուն թրեքերի հնարավորություն։
  • magnet-հղումների աջակցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակ Չափս Ամսաթիվ
1.0.0 77
1.1 2005-09-21
1.1.7 2005-10-21
1.1.7.2 98 2005-10-22
1.2.2 107 2005-11-25
1.3.0 115 2005-12-10
1.4.2 142 2006-01-11
1.5.0 155 2006-03-08
1.6.1 173 2007-02-15
1.7 2007-04-05
1.7.1 2007-07-13
1.7.2 2007-07-21
1.7.3 2007-09-06
1.7.4 2007-09-06
1.7.7 214 2008-01-25
1.8 2008-08-09
1.8.1 2008-10-06
1.8.2 267 2009-01-24
1.8.3 2009-06-13
1.8.4 2009-08-12
1.8.5 282 2009-10-29
2.0.0 311 2010-01-25
2.0.1 313 2010-04-16
2.0.2 314 2010-05-13
2.0.3 319 2010-07-21
2.0.4 320 2010-08-25
2.2 385 2010-11-09
2.2.1 389 2011-03-09
3.0 624 2011-06-23
3.1 625 2012-01-10
3.1.1 2012-01-26
3.1.2 2012-02-02
3.1.3 997 2012-06-19
3.2 874 2012-07-05
3.2.1 941 2012-10-03
3.2.2 945 2012-11-08
3.2.3 946 2012-12-07
3.3 1 030 2013-01-31
3.4.2 1 820 2014-09-24
3.4.3 1 900 2015-04-08

Վաճառքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դեկտեմբերի 7-ին μTorrent-ը դարձել է BitTorrent, Inc. ընկերության սեփականությունը։ Համաձայն նոր պայմանագրի՝ հետագա ծրագրի մշակումով զբաղվելու է BitTorrent ընկերությունը, իսկ ծրագրի հեղինակը՝ Լյուդվիգ Ստրիգեուսը, հանդես է գալու որպես տեխնիկական խորհրդատու։

µTorrent Plus (Pro)[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 15-ին BitTorrent ընկերությունը հայտարարել է µTorrent-ի վճարովի տարբերակի մասին։ Վճարովի տարբերակը ներառում է հակավիրուսային ծրագիր, կարող է նվագարկել ներբեռնված մեդիաֆայլերը և զերծ է գովազդային բաններից։

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 3.2.2 տարբերակից ծրագրում տեղադրվում է գովազդային բաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]