«Ուրան-9» ռոբոտ-տանկ
Ուրան-9-ը թրթուրավոր անվարորդ ցամաքային մարտական մեքենա է (ԱՑՄՄ)։ Մշակվել և արտադրվել է Ռուսաստանի «Ռոստեխ» ռազմարդյունաբերական ընկերության կողմից՝ միջազգային շուկայի համար[1][2][3]։
Ըստ ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» պետական կազմակերպության հաղորդումների՝ սպառազինության այս համակարգը նախատեսված է համազորային, հետախուզական և հակաահաբեկչական ստորաբաժանումներին և զորամասերին հեռահար կրակային և հետախուզական աջակցություն ցուցաբերելու համար[4]
Ռուսական արտադրության այս ռոբոտ-տանկը սպառազինվելու է 30 մմ տրամաչափի 2Ա72 թնդանոթով, չորս հակատանկային կառավարվող «Ատակա» հրթիռներով, «Իգլա» կամ «Ստրելա» հակաօդային պաշտպանության զենիթային հրթիռներով, ինֆրակարմիր սենսորներով, լազերային նշանառության համակարգով[4] և թնդանոթի հետ «զույգված» 7,62 մմ տրամաչափի գնդացրով։
Ուրան-9-ի մարտավարական տեխնիկական համառոտ բնութագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անվանումը - Uran-9
- Ծագման երկիրը - Ռուսաստան
- Տիպը - Անվարորդ ցամաքային մարտական մեքենա
- Արտադրող - Ռոստեխ, սպառազինության արտադրող -Իմպուլս -2
- հիմնական զենք - 30 մմ 2Ա72 ինքնաձիգ թնդանոթ ABM M30-M3 մոդիֆիկացիա[5]
- օժանդակ զենք - 1 × 7.62 մմ գնդացիր
4 × 9Մ120 Ատակա հակատանկային հրթիռներ[5]
Ամերիկյան փորձագիտական կարծիքներ Ուրան-9-ի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ միջազգային քաղաքական հարաբերությունների լուսաբանմամբ զբաղվող ամերիկյան ՛՛The National Interest՛՛ (՛՛Ազգային շահ՛՛) երկամսյա հանդեսի՝ Ռուսաստանն աշխատում է իրականացնել իր նոր բազմագործառույթային ռոբոտատեխնիկական համալիրի՝ ՛՛Ուրան-9՛՛-ի ռոբոտ-տանկի առաջմղումը համաշխարհային շուկաներում[6]։ Ամերիկյան հանդեսը գնահատել է ռուսաստանյան ՛՛Ուրան-9՛՛ ռոբոտ-տանկը որպես ՛՛Ապագայի ավետաբեր՛՛[6]: ՛՛Ուրան-9՛՛-ը նախատեսված չէ հիմնական մարտական տանկերի՝ Տ-90-ի և Տ-14 ՛՛Արմատայի՛՛ փոխարինման համար։ ՛՛Ուրան-9՛՛-ը կկիրառվի հատուկ նշանակության զորքերի (՛՛սպեցնազ՛՛) և հեռավար հետախուզության (դիստանցիոն րեքոնեսենս) ստորաբաժանումների աջակցության համար՝ նշում է ամերիկյան պարբերականը։ Ռուսական ռոբոտ-տանկը զինված է 30-միլիմետրանոց 2Ա72 ինքնաձիգ թնդանոթով, նրա հետ ՛՛զույգված՛՛ 7,62-մմ գնդացիրով, ինչպես նաև հակատանկային Մ120 ՛՛Ատակա՛՛ կառավարելի հրթիռներով։ ՛՛Մ120 ՛՛Ատակա՛՛ հրիթռների ներառումը ՛՛Ուրան-9՛՛ ռոբոտ-տանկի սպառազինության մեջ թույլ է տալիս այս մարտական մեքենային մարտի մեջ մտնելու առավել արդիական մարտական տանկերի հետ և ոչնչացնելու վերջիններիս, տարբեր տվյալներով՝ 2.5 մղոնից մինչև 8.000 մետր հեռավորությունից[2]։ Ռուսական այս մարտական ռոբոտը նաև հանդերձված է կառավարման լազերային համակարգով՛՛- ավելացնում է վերոհիշյալ ամերիկյան հեղինակավոր հանդեսը։ Ռուսական ռոբոտ-տանկի զենիթային համալիրը, ըստ ՛՛Փոփուլար մեքանիքս. քոմ՛՛ համացանցային լրատվամիջոցի փորձագետ Կայլե Միզոկամիի 2016 թ. հունվարի 13-ին հրապարակված հոդվածի՝ թույլ է տալիս խոցել ցածրաթռիչք օբյեկտները մինչև 1.86 մղոն հեռավորության վրա[2]։ ՛՛The National Interest՛՛-ի ռազմական տեսաբան Դեյվ Մաջումդարը նշում է, որ ՛՛Ուրան-9՛՛-ը այսօրվա դրությամբ արևմտյան նմանատիպներ չունի, չնայած ԱՄՆ-ը արդեն 20 տարի է, ինչ վարում է անվարորդ և անօդաչու մարտական մեքենաների մշակումներ։ ՛՛Տեխնոլոգիայի վրա դեռ հարկավոր է աշխատել, սակայն արդեն իսկ այժմ ՛՛Ուրան-9՛՛-ը կարելի է անվանել ապագայի ավետաբեր՛՛, - նկատում է ամերիկացի փորձագետը, ընդգծելով, թե ռոբոտացված մարտական մեքենաները ապագայում կարող են լիովին փոխարինել իրենց նախորդներին՛՛[6]:
Ռուսական փորձագիտական կարծիք Ուրան-9-ի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական ՛՛Ռոսօբորոնէքսպորտ՛՛ պետական կազմակերպության փորձագետների գնահատմամբ՝ ՛՛Ուրան-9՛՛-ը կարող է օգտագործվել տեղային պատերազմներում և հակաահաբեկչական ռազմագործողություններում։ ՛՛Ռոսօբորոնէքսպորտ՛՛-ի վերլուծության և հեռանկարային պլանավորման վարչության պետ Բորիս Սիմակինը հայտնել է, թե ՛՛Ռուսաստանցի գիտնական զինագործները տիրապետում են բոլոր անհրաժեշտ հնարավորություններին՝ արդիական ռազմական ռոբոտատեխնիկա ստեղծելու համար, որը պահանջված կլինի համաշխարհային շուկայում՛՛[6]:
Լրացուցիչ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդված ամերիկյան National Interest երկամսյա հանդեսում. [1]
- Տեսանյութ Յություբում. [2]
- Տեսանյութ Յություբում. [3]
- Հոդված upi.com-ի Business News բաժնում, Անվտանգության արդյունաբերություն. 2015 թ. դեկտեմբերի 30, Ռուսական Ուրան-9 ռոբոտային համակարգը [4]
- Հոդված defense-update.com-ում՝ 2015 թ. դեկտեմբերի 31, Ռուսական մարտական ռոբոտներ. [5]
- Տեսանյութ dailymotion.com-ում. [6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://defence-blog.com/army/ -to-start-promoting-uran-9-combat-robotic-system.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.popularmechanics.com/military/weapons/a18948/russias-new-ground-combat-drone-uran-9/
- ↑ http://defense-update.com/20151231_russian-combat-robots.html
- ↑ 4,0 4,1 http://www.customstoday.com.pk/russia-ready-to-export-uran-9-robotic-combat-system-in-2016/
- ↑ 5,0 5,1 http://defence-blog.com/army/russia-to-start-promoting-uran-9-combat-robotic-system.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://nationalinterest.org/blog/russias-lethal-new-robotic-tanks-are-going-global-15143