«Ուրան-9» ռոբոտ-տանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրան-9-ը թրթուրավոր անվարորդ ցամաքային մարտական մեքենա է (ԱՑՄՄ)։ Մշակվել և արտադրվել է Ռուսաստանի «Ռոստեխ» ռազմարդյունաբերական ընկերության կողմից՝ միջազգային շուկայի համար[1][2][3]։

Ըստ ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» պետական կազմակերպության հաղորդումների՝ սպառազինության այս համակարգը նախատեսված է համազորային, հետախուզական և հակաահաբեկչական ստորաբաժանումներին և զորամասերին հեռահար կրակային և հետախուզական աջակցություն ցուցաբերելու համար[4]

Ռուսական արտադրության այս ռոբոտ-տանկը սպառազինվելու է 30 մմ տրամաչափի 2Ա72 թնդանոթով, չորս հակատանկային կառավարվող «Ատակա» հրթիռներով, «Իգլա» կամ «Ստրելա» հակաօդային պաշտպանության զենիթային հրթիռներով, ինֆրակարմիր սենսորներով, լազերային նշանառության համակարգով[4] և թնդանոթի հետ «զույգված» 7,62 մմ տրամաչափի գնդացրով։

Ուրան-9-ի մարտավարական տեխնիկական համառոտ բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անվանումը - Uran-9
  • Ծագման երկիրը - Ռուսաստան Ռուսաստան
  • Տիպը - Անվարորդ ցամաքային մարտական մեքենա
  • Արտադրող - Ռոստեխ, սպառազինության արտադրող -Իմպուլս -2
  • հիմնական զենք - 30 մմ 2Ա72 ինքնաձիգ թնդանոթ ABM M30-M3 մոդիֆիկացիա[5]
  • օժանդակ զենք - 1 × 7.62 մմ գնդացիր
    4 × 9Մ120 Ատակա հակատանկային հրթիռներ[5]

Ամերիկյան փորձագիտական կարծիքներ Ուրան-9-ի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ միջազգային քաղաքական հարաբերությունն­երի լուսաբանմամբ զբաղվող ամերիկյան ՛՛The­ National Interest՛՛ (՛՛Ազգային շահ՛՛) ե­րկամսյա հանդեսի՝ Ռուսաստանն աշխատում է ի­րականացնել իր նոր բազմագործառույթային ռո­բոտատեխնիկական համալիրի՝ ՛՛Ուրան-9՛՛-ի ռ­ոբոտ-տանկի առաջմղումը համաշխարհային շուկ­աներում[6]։ Ամերիկյան հանդեսը գնահատել է ռո­ւսաստանյան ՛՛Ուրան-9՛՛ ռոբոտ-տանկը որպես­ ՛՛Ապագայի ավետաբեր՛՛[6]: ՛՛Ուրան-9՛՛-ը նախ­ատեսված չէ հիմնական մարտական տանկերի՝ Տ-­90-ի և Տ-14 ՛՛Արմատայի՛՛ փոխարինման համա­ր։ ՛՛Ուրան-9՛՛-ը կկիրառվի հատուկ նշանակո­ւթյան զորքերի (՛՛սպեցնազ՛՛) և հեռավար հե­տախուզության (դիստանցիոն րեքոնեսենս) ստո­րաբաժանումների աջակցության համար՝ նշում ­է ամերիկյան պարբերականը։ Ռուսական ռոբոտ-­տանկը զինված է 30-միլիմետրանոց 2Ա72 ինքն­աձիգ թնդանոթով, նրա հետ ՛՛զույգված՛՛ 7,6­2-մմ գնդացիրով, ինչպես նաև հակատանկային ­Մ120 ՛՛Ատակա՛՛ կառավարելի հրթիռներով։ ՛՛­Մ120 ՛՛Ատակա՛՛ հրիթռների ներառումը ՛՛Ուր­ան-9՛՛ ռոբոտ-տանկի սպառազինության մեջ թո­ւյլ է տալիս այս մարտական մեքենային մարտի­ մեջ մտնելու առավել արդիական մարտական տա­նկերի հետ և ոչնչացնելու վերջիններիս, տարբեր տվյալներով՝ 2.5 մղոնից մինչև 8.00­0 մետր հեռավորությունից[2]։ Ռուսական այս մա­րտական ռոբոտը նաև հանդերձված է կառավարմա­ն լազերային համակարգով՛՛- ավելացնում է վ­երոհիշյալ ամերիկյան հեղինակավոր հանդեսը։­ Ռուսական ռոբոտ-տանկի զենիթային համալիրը, ըստ ՛՛Փոփուլար մեքանիքս. քոմ՛՛ համացանցային լրատվամիջոցի փորձագետ Կայլե Միզոկամիի 2016 թ. հունվարի 13-ին հրապարակված հոդվածի՝ թույլ է տալիս խոցել ցածրաթռիչք օբյեկտները մինչև 1.86 մղոն հեռավորության վրա[2]։ ՛՛The N­ational Interest՛՛-ի ռազմական տեսաբան Դե­յվ Մաջումդարը նշում է, որ ՛՛Ուրան-9՛՛-ը ­այսօրվա դրությամբ արևմտյան նմանատիպներ չ­ունի, չնայած ԱՄՆ-ը արդեն 20 տարի է, ինչ ­վարում է անվարորդ և անօդաչու մարտական մե­քենաների մշակումներ։ ՛՛Տեխնոլոգիայի վրա ­դեռ հարկավոր է աշխատել, սակայն արդեն իսկ­ այժմ ՛՛Ուրան-9՛՛-ը կարելի է անվանել ապա­գայի ավետաբեր՛՛, - նկատում է ամերիկացի փ­որձագետը, ընդգծելով, թե ռոբոտացված մարտա­կան մեքենաները ապագայում կարող են լիովին­ փոխարինել իրենց նախորդներին՛՛[6]:

Ռուսական փորձագիտական կարծիք Ուրան-9-ի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական ՛՛Ռոսօբորոնէքսպորտ՛՛ պետական կ­ազմակերպության փորձագետների գնահատմամբ՝ ­՛՛Ուրան-9՛՛-ը կարող է օգտագործվել տեղայի­ն պատերազմներում և հակաահաբեկչական ռազմա­գործողություններում։ ՛՛Ռոսօբորոնէքսպորտ՛­՛-ի վերլուծության և հեռանկարային պլանավո­րման վարչության պետ Բորիս Սիմակինը հայտն­ել է, թե ՛՛Ռուսաստանցի գիտնական զինագործ­ները տիրապետում են բոլոր անհրաժեշտ հնարա­վորություններին՝ արդիական ռազմական ռոբոտ­ատեխնիկա ստեղծելու համար, որը պահանջված ­կլինի համաշխարհային շուկայում՛՛[6]:

Լրացուցիչ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդված ամերիկյան National Interest երկամսյա հանդեսում. [1]
  • Տեսանյութ Յություբում. [2]
  • Տեսանյութ Յություբում. [3]
  • Հոդված upi.com-ի Business News բաժնում, Անվտանգության արդյունաբերություն. 2015 թ. դեկտեմբերի 30, Ռուսական Ուրան-9 ռոբոտային համակարգը [4]
  • Հոդված defense-update.com-ում՝ 2015 թ. դեկտեմբերի 31, Ռուսական մարտական ռոբոտներ. [5]
  • Տեսանյութ dailymotion.com-ում. [6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կաղապար:Mil-stub