«Արտիշոկ» թատրոն
Արտաքին տեսք
' «Արտիշոկ» թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ղազախստան |
Գտնվելու վայրը | Ալմա-Աթա, Ղազախստան, Կունաևա 49 |
Հիմնադրման ամսաթիվ | 2001 թ |
Կայք | artishock.kz |
«Արտիշոկ», անկախ փորձարարական թատրոն Ալմաթիում։ Հիմնադրվել է 2001 թվականին։ Միջազգային փառատոների մշտական մասնակից է։
Թատերախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գալինա Պյանովա, թատրոնի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը, դերասանուհի
- Վերոնիկա Նասալսկայա, թատրոնի հիմնադիրը և տնօրենը, դերասանուհի
- Անաստասիա Տարասովա, դերասանուհի
- Վիկտորիա Մուհամեդջանովա, դերասանուհի
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գագարին» (2007 թ. սեպտեմբեր) – ներկայացում է առաջին տիեզերագնացի՝ Յուրի Գագարինի մասին
- «Ծաղրածուներ» (2006 թ. սեպտեմբեր) – ներկայացում նրա մասին, թե ինչ է կատարվում եկեղեցական վարագույրներից այն կողմ
- «Առաջարկ» (2006 թ. հունիս) – Անտոն Չեխովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացում
- «Back in the U.S.S.R» (2004 թ. մարտ) – ներկայացում խորհրդային 3 աղջիկների կյանքի մասին
- «Ս. Վ.» - (2002 թ. նոյեմբեր) – ներկայացում թատրոն-կաբարե ժանրում, հեղինակները ներկայացման անվանումը մեկնաբանում են որպես Սաշա Վերտինսկի
- «Ցատկ դեպի անհայտություն» (2002) – թատերական շոու, ստեղծված է իմպրովիզի միջոցով
- «Zip-Zap…» (2002 թ.)
Քննադատները «Արտիշոկ» թատրոնի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական Ասիայում ամենաակտիվ թատերական գործունեությամբ զբաղվում է «Արտիշոկ» թատրոնը, որը ստեղծվել է 6 տարի առաջ մի խումբ աղջիկների կողմից։ Տարեկան բեմադրելով 1-2 ներկայացում, լրջորեն զբաղվելով ժամանակակից պիեսով իրենց շրջանում, այն ընդհատակյա թատրոնից վերածվեց մի թատրոնի, որտեղ տիրում է ծաղրը և տրագիֆարսը։ Ալմա Աթայում «Արտիշոկ»-ին անլուրջ են վերաբերվում, կարծես այն ինչ-որ ժամանակավոր բան լինի, սակայն վերջիններս շարունակում են գրավել թատերական աշխարհը, որն արդեն գրավում է մոսկովյան NET փառատոնը, ինչպես նաև Տամպերի հեղինակավոր միջազգային փառատոնը[1]։ (Պավել Ռուդնև, թատերական քննադատ, ք. Մոսկվա) |
Միջազգային փառատոններում ստացած մրցանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ծիածան» փառատոն (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ, 2006 թ.) – լավագույն դերասանական համույթ («Back in the U.S.S.R»)
- «Արտ-Օրդո» փառատոն (Բիշքեք, Ղրղզստան, 2006 թ) – լավագույն կանացի դեր (Վերոնիկա Նասալսկայա, «Back in the U.S.S.R»)
- «NET» փառատոն (Մոսկվա, ՌԴ, 2005 թ) – հանդիսատեսի համակրանք մրցանակ («Back in the U.S.S.R»)
- Թատերական իմպրովիզացիաների միջազգային փառատոն (Ամստերդամ, Նիդերլանդներ, 2004 թ) – հանդիսատեսի համակրանք մրցանակ, հատուկ մրցանակ «Փառատոնի ֆավորիտ» («Ցատկ դեպի անհայտություն»)
- Մնջախաղի և ժամանակակից պլաստիկայի «Мимолет» միջազգային փառատոն (ՌԴ, 2002 թ) – գրան պրի լավագույն ներկայացման համար և մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար («Zip-Zap…»)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт театра
- Статья о расколе в труппе театра («Раскол в театральном семействе», «Время»)
- Статья о театре («Ad Marginum современности», «Эксперт-Казахстан»)
- Статья о спектакле «Back in the U.S.S.R.» («Девичьи игрушки», «Континент- Сибирь»)(չաշխատող հղում)
- Статья о спектакле «Гагарин» («Как трудно быть богом», «Известия-Казахстан»)(չաշխատող հղում)
- О спектаклях-импровизациях («Театр экспромтом», «КонтиненТ») Արխիվացված 2014-12-21 Wayback Machine