Աճալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Cassiaից)
Աճալ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Caesalpinioideae
Տրիբա Cassieae
Ցեղ Աճալ (Cassia)
L., 1753

Աճալ (լատին․՝ Cassia), ժիրակենի, կակժիրակենի, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, մշտադալար կամ տերևաթափ ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 450-500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները զույզփետրաձև են։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է ամռանից մինչև ուշ աշուն։ Պտուղը կաշեկերպ, լայնակի միջնապատերով ունդ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակում են գեղազարդիչ տեսակները՝ աճալ վահանաձև (C. corymbosa), աճալ թաղիքանման (C. tomentosa), աճալ հակաձվաձև (C. obovata), աճալ սրատերև (C. acutifolia) և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աճալ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աճալ» հոդվածին։