Zari
«Zari» | |
---|---|
![]() | |
Մարինա Սատտիի երգը | |
Ժանր | լաիկո, Greek folk dance? և neoperreo? |
Լեզու | հունարեն |
Տևողություն | 180 s |
Լեյբլ | Golden Records? և Minos EMI |
Հեղինակ | Մարինա Սատտի և Vlospa? |
Կոմպոզիտոր | Մարինա Սատտի, Jay Lewitt Stolar? և Jordan Palmer? |
«Zari» (հուն․՝ Ζάρι), հույն երգչուհի Մարինա Սաթիի երգը, որը գրվել է Սաթիի կողմից ևս ութ երգահանների հետ և թողարկվել է 2024 թվականի մարտի 7-ին Golden Records-ի կողմից։ Մարիան այս երգով ներկայացնելու է Հունաստանը՝ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։
Սաթթին այն նկարագրում է որպես երգ, որը նպատակ ունի պատմելու հույն երիտասարդների և նրանց մշակույթի «իրական հատկանիշները»։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Զարի»-ն գրել են Ջինո Բորին, Ջեյ Լյուիտ Ստոլարը, Ջորդան Ռիչարդ Պալմերը, Կոնստանտին Պլամենով Բեշկովը, Մանոլիս Սոլիդակիսը, Մարինա Սաթտին, Նիկ Կոդոնասը, Օգեն և Վլոսպան[1]։ Սաթիի կողմից տրված մամուլի հայտարարություններում նա նշել է, որ ցանկունում է խառնել Հունաստանի հին ու նոր մշակույթներն ու ավանդույթները[2]։ Նա նաև նշել է, որ երգը կենտրոնացած է բախտի թեմայի վրա[3]։ Հունական լրատվամիջոցներին տված հայտարարություններում հայտարարել է հունական մշակույթի մասին կարծրատիպերը կոտրելու ցանկության մասին[4]։ Երգը թողարկվել է 2024 թվականի մարտի 7-ին Golden Records-ի կողմից[2]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի թողարկմանը զուգընթաց նույն օրը թողարկվել է կից տեսահոլովակը։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Հունաստանի տարբեր վայրերում, այդ թվում՝ Ակրոպոլիսում, Պլակայում, Մոնաստիրակիում, Հերովդես Ատտիկացու օդեոնում, Օմոնոյայում, Լիկավիտոսում, Ռաֆինայում և Աթենքի միջազգային օդանավակայանում[5][6]։
Եվրատեսիլ 2024 երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եվրատեսիլ» երգի մրցույթի Հունաստանի հեռարձակողը՝ Hellenic Broadcasting Corporation-ը (ERT), պաշտոնապես հայտարարել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրատեսիլ 2024 երգի մրցույթին մասնակցելու մտադրության մասին[7]։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 24-ին, ERT հեռուստատեսային ստուդիա 4-ի եթերում հայտարարել է, որ իրենք ներքին կարգով ընտրել են Մարինա Սաթիին՝ երկիրը ներկայացնելու համար[8]։
Եվրատեսիլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլ 2024 երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզադաշտում և բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի կունենան համապատասխան՝ մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 11-ին։ 2024 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ, պարզ է դարձել որ, Հունաստանը հանդես է գալու երկորրդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի առաջին կեսում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Helgeson, Justina (2024 թ․ մարտի 7). «Greece: Marina Satti's Eurovision 2024 song 'Zari' is out now». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
- ↑ 2,0 2,1 Tudor, Ruxandra (2024 թ․ մարտի 7). «Greece's Marina Satti releases her Eurovision 2024 entry 'Zari'». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
- ↑ Adams, William Lee (2024 թ․ փետրվարի 15). «Marina Satti: Luck is a major theme of my Eurovision 2024 song». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
- ↑ Efthymiadou, Georgia (2023 թ․ նոյեմբերի 20). «Marina Satti: Greece's Eurovision 2024 singer wants to break stereotypes about Greek music». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
- ↑ Bijuvignesh, Darshan (2024 թ․ մարտի 5). «Greece: ERT Gives Hints For Marina Satti's Eurovision 2024 Song». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
- ↑ Bijuvignesh, Darshan (2024 թ․ մարտի 7). «Greece: Marina Satti Releases 'Zari'». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
- ↑ Ilias, Timos (2023 թ․ սեպտեմբերի 15). «Greece: ERT has confirmed its participation in Eurovision 2024 | EXCLUSIVE». Eurovision Fun. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
- ↑ Vautrey, Jonathan (2023 թ․ հոկտեմբերի 24). «Greece chooses Marina Satti for Eurovision 2024». Wiwibloggs. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Eurovision 2024: Semi-Final Draw results». Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլերեն). European Broadcasting Union. 2024 թ․ հունվարի 30. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.