Y-8-ի ավիավթար Տավոյում
Y-8-ի ավիավթար Տավոյում | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիավթար |
Թվական | հունիսի 7, 2017 |
Վայր | Անդամանյան ծով և Dawei?, , |
Թռիչքի վայր | Myeik? |
Վերջնական կետ | Յանգոնի միջազգային օդանավակայան |
Զոհվածներ | 122 մարդ[1] |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 20170607-0 |
Օդանավ | |
Ավիաընկերություն | Myanmar Air Force? |
Կենդանի մնացած | 0 |
Y-8-ի ավիավթար Տավոյում, խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 7-ին։ Վթարի է ենթարկվել Shaanxi Y-8 մարդատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Յանգոն-Մյեի չվերթը։
Ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի ամբողջ անձնակազմն ու ուղևորները՝ ընդհանուր հաշվով 122 մարդ։
Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]
Shaanxi Y-8 մարդատար ինքնաթիռը (սերիական համարը՝ 5820) պատկանում էր Մյանմայի ռազմաօդային ուժերին։ Ավիավթարի օրը ինքնաթիռը թռել է 806 ժամ։
Անհետացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհետացման ժամանակ Shaanxi Y-8 ինքնաթիռը Մյանմայի մայրաքաղաք Յանգոնից պատրաստվում էր մեկնել Մյեի։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 14 անդամներ և 108 ուղևորներ[2]։ Նրանք եղել են քաղաքացիական անձիք, հիմնականում՝ ռազմական ընտանիքի անդամներ։
Ժամը 13:06 (06:06 UTC) (այդ ժամանակ ինքնաթիռը գտնվում էր Տավոյից 37 կմ արևմուտք) Shaanxi Y-8-ի հետ կապն արդեն ընդհատվեց։ Հայտնի է, որ ինքնաթիռը գտնվում էր ծովի մակարդակից 5500 մետր բարձրության վրա[3]։ Կապի կորստից հետո որոնողափրկարարական աշխատանքները սկսվեցին Անդամանյան ծովում[4]։ Մամլո քարտուղարը նշել է, որ ավիավթարի ժամանակ եղանակային պայմանները եղել են նորմալ[5]։ Ըստ վերջին տվյալների՝ ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են Տավոյից 218 կմ հեռավորության վրա[6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://aviation-safety.net/database/record.php?id=20170607-0
- ↑ «Myanmar military plane carrying more than 100 people missing»։ Singapore: Channel News Asia։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-07-ին։ Վերցված է հունիսի 7, 2017
- ↑ «Debris found in hunt for missing Myanmar plane with 105 people on board»։ Metro։ Associated Newspapers Ltd։ Վերցված է հունիսի 7, 2017
- ↑ «Burma military plane disappears with more than 100 on board, army says»։ The Independent։ Վերցված է հունիսի 7, 2017
- ↑ «Burmese military plane vanishes»։ BBC News Online։ Վերցված է հունիսի 7, 2017
- ↑ «Debris Of Myanmar Plane With Over 100 On Board Found In Sea: Reports»։ NDTV։ Վերցված է հունիսի 7, 2017