Umoe Mandal

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Umoe Mandal
Изображение логотипа
ՏեսակՆավանորոգարան և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էհունիսի 1, 1988[1]
ՎայրMandal, Ագդեր, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Արդյունաբերություննավաշինություն
Մայր ընկերությունUmoe?
Կայքum.no(անգլ.)

Umoe Mandal AS (հայերեն՝ Ումոե Ուդալ), նորվեգական նավաշինական ընկերություն, որը մտնում է Ulltveit-Moe Group-ի կազմում։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Նորվեգիայի Մանդալ համայնքում։

Ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին որպես Kværner Båtservice: Հետագայում վերանվանվել է Kværner Mandal և2000 թվականից հայտնի է որպես Umoe Mandal:

Umoe Mandal ընկերության նավաշինական հարթակը մասնագիտացել է արագընթաց մոտորանավակների, սակրավորային նավակների և մեծ արագություն ունեցող պարեկապահակային նավակների կառուցման ոլորտում։

Նավաշինական հարթակը աջակցություն է ստանում Նորվեգիայի ռազմածովային ուժերի կողմից, որի համար ընկերությունը պատրաստում է, для которых строит «Սկոլդ» դասի հրթիռային նավակներ։

1994-1995 թվականներին ընկերությունը կառուցել է «Օքսյո» դասի չորս սակրավորային նավ։

Ումոե Ուդալ ընկերությունը հայտնի է նաև նավաշինության մեջ պլաստմասի և այլ բաղադրիչների կիրառմամբ։

Նավաշինական հարթակը ունի 47.000 քառակուսի մետր մակերես, որից 18.000 քառակուսի մետրը հանդիսանում են ծածկապատ տարածքներ և գրասենյակներ։ Նավերի առավելագույն չափսերը ծածկե նավաշինական հարթակում կազմում է 70 x 16, 5 մ։ Կռունկի հզորությունը կազմում է 400 տոննա[2]։

«Սկոլդ» դասի մոտորանավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի ապրիլին ընկերությունը պատրաստեց «Սկոլդ» դասի մոտորանավակի օրինակ։

«Սկոլդ» դասի մոտորանավակները նախատեսված են փոխարինելու «Հյոուկ» դասի նավակներին։

2003 թվականի նոյեմբերին Նորվեգիայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման վարչությունը (NDLO) Skjold Prime Consortium (այդ թվում՝ ֆրանսիական DCNS և նորվեգական Umoe Mandal, ինչպես նաև Kongsberg Defence & Aerospace) հետ 3, 7 միլիարդ նորվեգական կրոնի (723 միլիոն ԱՄՆ դոլարի) կոնսորցիում պայմանագիր կնքեց, որի համաձայն պետք է պատրաստվեր վեց հատ «Սկոլդ» հրթիռային նավակ[3]։

Նորվեգիայի զինված ուժերին հանձնվեցին հետևյալ նավակները[3]՝:

  • «Շտորմ» (Storm) - 2010 թվականի սեպտեմբեր
  • «Սկադ» (Skudd) - 2010 թվականի հոկտեմբեր
  • «Սթեիլ» (Steil) - 2011 թվականի հունիս
  • «Գլիստ» (Glimt) - 2012 թվականի մարտ
  • «Գնիստ» (Gnist) - 2012 թվականի նոյեմբեր

Ներկայումս կոնսորցիումը, որի մեջ մտնում է նաև «Ումոե Ուդալ» ընկերությունը, արդիականացնում է «Սկելդ» նավակների նախատիպերը[3]։

«Սկոլդ» դասի հրթիռային նավակի կառուցումը նավաշինական հարթակում, 2006 թվական Umoe Mandal AS նավաշինական հարթակ, 2010 թվական «Մոլյո» - «Օքսյո», կառուցվել է 1995 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://w2.brreg.no/enhet/sok/detalj.jsp?orgnr=947419501
  2. «The Facility. Ընկերության պաշտոնական կայքը։». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 Пятый патрульный катер класса «Скъелд» для ВМС Норвегии. // Центр анализа мировой торговли оружием, 19 ноября 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]