UP10TION

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
UP10TION
Բնօրինակ անուն업텐션
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2015 (2015)
ԼեյբլTOP Media, Studio J
ԿապվածTOP Media Family
Կայքu10t.co.kr
Անդամներ
Ուշին, Ջինհու, Հիաո, Կուհն, Վեյ Բիտտո, Սանյոլ, Կյուջին, Հվանհե, Կոգյոլ
 UP10TION Վիքիպահեստում

UP10TION կամ U10T (կորեերեն՝ 업텐션), հարավկորեական բոյ բենդ, որի կազմում են Ջինհուն, Կունը, Կոգյոլը, Վեյը, Բիտտոն, Ուշինը, Սանյոլը, Կյուչժինը, Հվանհին և Սյաոն։ Խմբի տղաներն իրենց մասին ազդարարել են Naver TVCast շոուի ժամանակ, 2015 թվականի հուլիսի 19-ին T.O.P Media-ն հայտարարեց նոր շոու-ծաղրանմանակման մասին, որի անունը «King of Masked Rookie» էր, և որի յուրաքանչյուր թողարկման մեջ պիտի բացահայտվեին «UP10TION» խմբի մասնակիցների անունները[1]։ Այդ շուի միջոցով T.O.P Media-ն առաջին անգամ աշխարհին ներկայացրեց UP10TION խումբը։ Որոշ ժամանակ անց հայտնվեց տղաների նոր շոուն՝ «Rising! Up10tion», որով երկրպագուներին ծանոթացնելու էին խմբին։ Գոյություն ունի այդ շոուի կորեական և չինական տարբերակներըը։ 3-րդ և վերջին «U10TV» շոուի ժամանակ մարդիկ կարող էին ավելի մոտիկից ծանոթանալ տղաների բնավորություններին, տեսնել նրանց՝ դեբյուտին պատրաստվելու առանցքային պահերը և կյանքը դրանից հետո։

Դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 2-ին տղաները դեբյուտի ժամանակ հայտնի դարձան ողջ Կորեայով։ 2015 թվականի սեպտեմբերի 9-ին թողարկվեց նրանց մինի ալբոմը՝ «Top Secret» (կորեերեն՝ 일급 비밀 չինարեն՝ 級 秘密)[2]: Սեպտեմբերի 8-ին հայտարարվեց Չինաստանում տղաների պաշտոնական դեբյուտի ամսաթիվը՝ 2015 թվականի սեպտեմբերի 22[3]։ Երկրպագուները սեպտեմբերի 9-ին առաջին անգամ լսեցին, թե տղաները ինչ ոճով պետք է հանդես գան խմբում, երբ ներկայացվեց ալբոմի սնիպետը (փոքրիկ հատված ամեն երգից)։ Դեբյուտի օրը պաշտոնապես բացվեց Up10tion երկրպագուների սրճարանը։ Նրանց դեբյուտը ցուցադրվում է «AX Hall» կայքում, որից հետո տղաներն առաջին անգամ ընկնում են Naver փնտրողական կայքի ցանկ և գտնվում են 2-րդ տեղում։ Սեպտեմբերի 10-ին կայացավ նրանց դեբյուտային ելույթը «M! Countdown» երաժշտական շոուի ժամանակ[2]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ուշին Ջինհու Հիաո Կուհն Վեյ Բիտտո Սանյոլ Կյուջին Հվանհե Կոգյոլ
Ծննդյան ամսաթիվ 27/10/1996[4] 02/08/1995[5] 13/12/1998[6] 11/11/1995[7] 08/06/1996[8] 24/08/1996[9] 06/11/1996[10] 21/11/1997[11] 06/05/1998[12] 19/05/1996[13]
Կենդանակերպի նշան Առնետ, կարիճ խոզ, առյուծ վագր, ձուկ խոզ, կարիճ առնետ, երկվորյակներ առնետ, կույս առնետ, կարիճ ցուլ, կարիճ վագր, աղեղնավոր առնետ, աղեղնավոր
Իրական անուն Kim Wooseok Kim Jinwook Lee Dongyeol No Sooil Lee Sungjoon Lee Changhyun Sun Yein Han Kyujin Lee Hwanhee Go Minsoo
Դիրքը խմբում վոկալիստ, պարող, վիժուալ լիդեր, վոկալիստ վոկալիստ, մակնե սո-լիդեր, վոկալիստ, պարող, ռեփեր Կատարող ռեպեր գլխավոր ռեփեր, գլխավոր գլխավոր վոկալիստ վոկալիստ, ռեփեր գլխավոր վոկլաիստ առաջատար վոկալաիստ
Ծննդավայր Տեջոն Հարավային Կորեա Չհանվոն Հարավային Կորեա Բուսան Հարավային Կորեա Անսան Հարավային Կորեա Սեուլ Հարավային Կորեա Տոնդուչհոն Հարավային Կորեա Չոլլա-Մանդո Հարավային Կորեա Իչհոն Հարավային Կորեա Տեջոն Հարավային Կորեա Պուչհոն Հարավային Կորեա
Հասակ (սմ) 175 173 177 183 185 182 175 181 175 183
Քաշ (կգ) 55 56 55 66 60 62 55 67 56 65
Արյան խումբ 3–րդ 2-րդ 3-րդ 1-ին 1-ին 1-ին 3-րդ 4-րդ 1-ին 2-րդ
Մականուն ֆենեկ (աղվեսի տեսակ) Ուկի Հաստ լեզու Եղանակային այդոլ Բրնձե կարկանդակ, Մոտի Միկի մաուս Ջանկյու Բարակ, չարասիրտ Հվանհի Ազնիվ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Martina (2015 թ․ հուլիսի 28). «UP10TION debut through 'King of Mask Singer' parody». JapakoMusic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  2. 2,0 2,1 «네이버 뮤직 :: 一級秘密 (일급비밀) - 업텐션(UP10TION)». music.naver.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  3. «Shinhwa's Andy to show UP10TION some love at their Chinese debut showcase! | allkpop.com». www.allkpop.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  4. «업텐션 우신 : 네이버 통합검색». NAVER. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  5. «업텐션 진후 : 네이버 통합검색». NAVER. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  6. «업텐션 샤오 : 네이버 통합검색». NAVER. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  7. «업텐션 쿤 : 네이버 통합검색». NAVER. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  8. «업텐션 웨이 : 네이버 통합검색». NAVER. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  9. «업텐션 비토 : 네이버 통합검색». NAVER. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  10. «업텐션 선율 : 네이버 통합검색». NAVER. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  11. «업텐션 규진 : 네이버 통합검색». NAVER. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  12. «업텐션 환희 : 네이버 통합검색». NAVER. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  13. «업텐션 고결 : 네이버 통합검색». NAVER. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «UP10TION» հոդվածին։