Jump to content

UA1 գիտափորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
UA1 գիտափորձի կենտրոնական բաժինը. ցուցադրված է ՑԵՌՆ-ի Միկրոկոսմ թանգարանում
UA1 գիտափորձի կենտրոնական բաժնի ներսը. ցուցադրված է ՑԵՌՆ-ի Միկրոկոսմ թանգարանում

UA1 գիտափորձ, բարձր էներգիաների ֆիզիկայի փորձ, արվել է ՑԵՌՆի պրոտոնային սուպերսինքրոտոն (SPS) արագացուցիչ-բախիչով 1981-ից 1993 թվականներին։ Այս և UA2 փորձերով 1983 թվականին W և Z բոզոնների հայտնաբերության շնորհիվ Կառլո Ռուբիան և Սիմոն վան դեր Մեերը ֆիզիկայի Նոբելյան մրցանակ ստացան 1984 թվականին։ Նույն նախագծում աշխատող Պետեր Կալմուսը և Ջոն Դոուելը 1988 Ֆիզիկայի ինստիտուտից Ռեզերֆորդի մեդալ և մրցանակ ստացան W և Z մասնիկների հայտնաբերման մեջ իրենց բացառիկ դերի համար։ Սա ՑԵՌՆ-ի ստորգետնյա տարածքի (անգլ. Underground Area՝ UA) առաջին փորձն էր, այսինքն՝ տեղաբաշխված էր գետնի տակ՝ ՑԵՌՆ-ի երկու գլխավոր գիտական տարածքներից դուրս, ձևափոխությունների միջոցով բոխիչի վերածված SPS արագացուցիչի փոխազդեցության կետում (ակտիվ գոտի)։ UA1 կենտրոնական դետեկտորն առանցքային էր պրոտոն-հակապրոտոնային անիհիլացիան հասկանալու համար։ Այն ամենակարևոր դերն ունեցավ միլիարդավոր բախումների մեջից սակավաթիվ W-երը և Z-երը տարբերակելու համար[1]։

UA1-ը իր ժամանակի հսկա և բարդ դետեկտորներից էր։ Նախագծվել էր որպես ընդհանուր նշանակության դետեկտոր[2]։ Դետեկտորը 6 խցիկանի գլանային համակարգ ուներ՝ 5,8 մ երկարությամբ և 2,3 մ տրամագծով. իր ժամանակների համար ամենամեծ դրեյֆային խցիկը (անգլ. Wire chamber)։ Այն գրանցում էր լիցքավորված մասնիկների հետագծերը, որոնք կորանում էին 0,7 տեսլա մագնիսական դաշտում, չափում էր դրանց իմպուլսը, էլեկտրական լիցքի նշանը և էներգիայի կորստի արագությունը (dE/dx)։ Խցիկում լցված արգոն-էթանային գազի ատոմները իոնացվում էին լիցքավորված մասնիկների անցնելու հետևանքով։ Ազատված էլեկտրոնները դրեյֆում էին էլեկտրական դաշտի երկայնքով, որը ձևավորվել էր դաշտի գծերով (անգլ. field wire) և հավաքվում էին հաշվող գծերի (sense wire) վրա։ 17000 դաշտի գծերի և 6125 հաշվող գծերի երկրաչափակական դասավորվածությունը թույլ էր տալիս իվ էկրանով հետևել ֆիզիկական իրադարձություններին[1]։

UA1 (ստորգետնյան տարածք 1, անգլ.՝ Underground Area 1) դետեկտորը մտածվել և նախագծվել է 1978-79 թվականներին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://worldwidescience.org/topicpages/u/ua1+central+detector.html
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «When CERN saw the end of the alphabet». CERN Courier. 2003 թ․ մայիսի 1.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]