The Queen Is Dead
The Queen Is Dead | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
The Smiths-ի | ||||
Թողարկված | 1986 թվականի հունիսի 16 | |||
Ձայնագրված | 1985 թվականի վերջ | |||
Ժանր | ||||
Տևողություն | 37:07 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Rough Trade Records | |||
Պրոդյուսեր | Մորիսի | |||
The Smiths-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
The Queen Is Dead, բրիտանական The Smiths ինդի-փոփ խմբի երրորդ ստուդիական ալբոմը` թողարկված Մեծ Բրիտանիայում 1986 թվականի հունիսի 16-ին Rough Trade Records լեյբլի կողմից և նույն տարվա հունիսի 23-ին ԱՄՆ-ում Sire Records լեյբլի կողմից։
Ալբոմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակը հասել է Մեծ Բրիտանիայի երաժշտական վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականին և մնացել նույն հորիզոնականում 22 շաբաթ շարունակ. հասել է մինչև 28-րդ հորիզոնական Կանադայում և 70-րդ հորիզոնական ամերիկյան Billboard 200-ում։ 90-ականների վերջին ալբոմը ստացել է ոսկե հավաստագրում ԱՄՆ-ում և վաճառվում է մինչև օրս[1]։ Rolling Stone ամսագիրը ներառել է ալբոմը իր «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ»-ի մեջ[2]։ Այնտեղ ալբոմը զբաղեցնում էր 214-րդ հորիզոնականը։ New Musical Express-ը 2006 թվականին անվանել է ալբոմը երկրորդ հորիզոնականում է դասել բրիտանական լավագույն ալբոմների ցանկում, իսկ 2013 թվականին դասել է այն առաջին տեղում բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցանկում[3]։ Q ամսագիրը երրորդ հորիզոնականում է դասել ալբոմը 80-ական թվականների լավագույն ալբոմների ցանկում։ Շապիկի վրա, որի հեղինակը Մորիսին է, պատկերված է Ալեն Դելոնը 1964 թվականին լույս տեսած L'Insoumis ֆիլմից։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիսիի բոլոր երգերի բառերն ու երաժշտությունը` բացի «Take Me Back to Dear Old Blighty»-ից, գրել են Էյ Ջեյ Միլսը, Ֆրեդ Գոդֆրին և Բենեթ Սկոթը։
Բոլոր երգերի հեղինակն է Էյ Ջեյ Միլս, Ֆրեդ Գոդֆրի և Բենեթ Սկոթ.
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «The Queen Is Dead» | 6:24 |
2. | «Frankly, Mr. Shankly» | 2:17 |
3. | «I Know It's Over» | 5:48 |
4. | «Never Had No One Ever» | 3:36 |
5. | «Cemetry Gates» | 2:39 |
6. | «Bigmouth Strikes Again» | 3:12 |
7. | «The Boy with the Thorn in His Side» | 3:15 |
8. | «Vicar in a Tutu» | 2:21 |
9. | «There Is a Light That Never Goes Out» | 4:02 |
10. | «Some Girls Are Bigger Than Others» | 3:14 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jon Savage (2010 թ․ դեկտեմբերի 15). «Jon Savage on song: The Smiths' The Queen Is Dead is an anthem for our times». Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «NME's best British album of all time revealed». New Musical Express. 2006 թ․ հունվարի 26.
- ↑ 216 The Queen Is Dead: Rolling Stone Արխիվացված 2007-02-04 Wayback Machine. 1 ноября 2003. Проверено 21 декабря 2011.