The Deenjes

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Deenjes
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերթրիփ-հոփ, Էլեկտրոնային և էրոտիկ-պատրիոտիկ
Գործունեություն2010

The Deenjes, հայկական երաժշտական նախագիծ, ստեղծված ռեժիսոր Միկա Վաթինյանի և ազգությամբ արաբ օպերատոր Թամմամ Համզայի կողմից։

Խումբը ստեղծվել է 2010 թվականի ձմռանը, ինչպես նշում են խմբի անդամները՝ «Երևանի շենքերից մեկի 108-րդ բնակարանում»[1]։

Նախագծի անունը փոքր-ինչ հումորային բնույթ ունի՝ the deenjes` դինջերը։

Որպես խմբի ժանրեր Միկան և Թամմամը նշում են էլեկտրոնային, սին-փոփ, թրիփ-հոփ և էրոտիկ-պատրիոտիկ։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկա Վաթինյան՝ հիմնական վոկալ, երաժշտություն։

Թամմամ Համզա՝ բեք վոկալ, երաժշտություն։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկա Վատինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի նկարահանման համար որպես օպերատոր հրավիրվում է Թամմամ Համզան։ Ծանոթանում և մտերմանում են, որին հաջորդում է առաջին՝ «Ինչու չես խոսում հայերեն» ստեղծագործության ծնունդը։

Խմբի ստեղծագործությունների մեջ հիմնականում օգտագործվում են հայ հայտնի պոետների, հատկապես Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի բանաստեղծությունները։

Հարցազրույցներից մեկում Միկա Վաթինյանը նշում է՝

Ամեն ինչ հենց հայ բանաստեղծների գործերից սկսեց, երբ փորձեցինք դրանք երգերի վերածել ու տեսանք, որ ստացվում է։ Հիմնականում Չարենցի, Տերյանի բանաստեղծություններն են, դրանք մի տեսակ երգվում են, երաժշտական են։ Ուրիշներ էլ ենք փորձել, բայց չի ստացվում։ Երբեմն մեր տեքստերն էլ են լինում, բայց քանի որ այդ կոնցեպտը կա, պահում ենք։ Ինձ դուր է գալիս, որ այդ տեքստերը, որոնք ծանոթ են մարդկանց, նոր բանի են վերածվում, նոր կյանք են ստանում[2]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առայժմ The Deenjes խումբը ունի մեկ ալբոմ «Mother Tongue» անունով։

Ալբոմում ներառված են հետևյալ ստեղծագործությունները՝

  1. «Գուցե՜ չկանք»։
  2. «Բորբոքիր ինձ»
  3. «Հիմա ամեն ինչ»
  4. «Ոչինչ»
  5. «Ստվեր»
  6. «Գնում ես մնա»
  7. «Գիշերը հոգնած»
  8. «Անքնություն»
  9. «Հոգիս հիվանդ»
  10. «Ուտեմ քեզ»
  11. «Թող ու գնա»
  12. «Դու էլ չկաս»
  13. «Երևանի գիշերներում»
  14. «Խավար է։ Գիշեր է։»
  15. «Բոլորը քեզ»
  16. «Կապույտի մեջ»
  17. «Ողջու՜յն»
  18. «Մոռանալ»
  19. «Տվեցի սիրտս նրան (փողոցային)»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Deenjes` ակտիվ դնջություն». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  2. «Երաժշտություն՝ «ընդհատակից». մաս 2-րդ». mediamax.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.