The Dø

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Dø
The Dø in concert (2007).jpg
2007 թվականին Ֆրանսիայում կայացած համերգի ժամանակ
Հիմնական տվյալներ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Ժանրերֆոլկ-ռոք
ինդի-ռոք
Գործունեություն2005-այժմ
ԼեյբլMinistry of Sound
Get DOwn!
Cinq7
Կայքthedo.info
Անդամներ
Olivia Merilahti
Dan Levy

The Dø (թարգմանաբար դիաներենից նշանակում է «մահանալ»), ֆրանս-ֆիննական ռոք խումբ, որը ձևավորվել է 2005 թվականին՝ Հելսինկիում։ Խումբը կազմված է երկու անդամից՝ Դենա Լևին և Օլիվիա Մերիլատին, վերջինս մեներգչուհին է։ Նրանց առաջին ստուդիական ալբոմ A Mouthful-ը 2008 թվականին գլխավորել է ֆրանսիական շքերթները, որը նրանց դարձրեց առաձին ֆրանսիական խումբը, ովքեր երգում են անգլերեն լեզվով։

Անցած ճանապարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվիա Մերիլատին և Դեն Լևին հանդիպել են 2005 թվականին՝ ռեժիսոր Քրիս Նեոնի ֆրանսիական Գայլերի կայսրություն ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման ժամանակ։

Շուտով նրանք ստեղծեցին խումբ, որը կոչվեց The Dø, թողարկեցին առաջին մինի-ալբոմը, որը կազմված էր երեք ստեղծագործությունից։ Միասին նրանք սկսեցին աշխատել կինոյի, բալետի և թատրոնի համար։

Նրանք գրեցին իրենց առաջին երաժշտական ալբոմը՝ A Mouthful։ 2007 թվականին Myspace սոցիալական կայքում բացվեց էջ, որտեղ տեղադրվեցին ապագա ալբոմի առաջին չորս ստեղծագործությունները՝ The Bridge is Broken, At Last, On My Shoulders և Playground Hustle։ Նրանք սոցիալական կայքերում ստեղծեցին մեծ իրարանցում, որի շնորհիվ նրանք կարողացան կազմակերպել մի քանի համերգներ Փարիզում՝ հավաքելով լի դահլիճներ։ 2007 թվականի դեկտեմբերին նրանք բացեցին Les Transmusicales de Rennes փառատոնը[1]։

Խմբի անվանումը ծագում է սոլֆեջիոյի առաջին նոտայից և արտասանվում է ինչպես անգլերեն «dough» բառը՝ երկարացված «о» տառով։ Անվանումը գրվում է ջնջված «о» տառով, ինչպես նաև «D» տառը գրվում է փոքրատառ, որպեսզի համապատասխանի «o» տառի չափի հետ։ Բացի դրանից, սկանդինավյան լեզուներում «Dø» բառը նշանակում է «մահանալ», իսկ ֆրանսերենում «Deux» («երկու») բառի տրանսկրիպցիան գրվում է [ dø ]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]