Superhero (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Superhero»
Վիկտորյա Գաբորի երգը
ԹողարկվածՍեպտեմբերի 30, 2019
ՖորմատՍինգլ
ԺանրՓոփ
Տևողություն2:56
ԼեյբլUniversal Music Polska

«Superhero», երգ, որը երգում է լեհ երգչուհի Վիկտորյա Գաբորը։ Նա Մանկական Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացրել է Լեհաստանը և հաղթել մրցույթում։ Երգը գրել են Մաուգորզատա Ուշցիուովսկան, Պատրիկ Կումուրը և Դոմինիկ Բուչկովսկի-Վոյտաշեկը։ Այն թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 30-ին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Superhero»-ն գրել են լեհ երգիչ, երգահան Ուշցիուովսկան և երգահաններ Պատրիկ Կումուրը և Դոմինիկ Բուչկովսկի-Վոյտաշեկը։ Ուշցիուովսկան և Կումուրը ավելի վաղ համահեղինակել են Մանկական Եվրատեսիլում Լեհաստանին հաղթանակ բերած վերջին` "Anyone I Want to Be" երգը, որը կատարել է Ռոքսանա Վենգելը։ Երգի տեքստը պատմում է գլոբալ տաքացման դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության աջակցության մասին[1]։

Մանկական Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 29-ին Գաբորը մասնակցել է Szansa na sukces (Հաղթելու հնարավորություն) 2019 շոուի եզրափակչին՝ նախապես հաղթելով երկրորդ կիսաեզրափակում` կատարելով Blue Café խմբի «You May Be in Love» երգի քավըրը[2][3]։ Եզրափակչում Գաբորին հանձնարարվել է կատարել "Superhero" երգը` որպես Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին ընտրված երգ։ Նա հաղթել է մրցույթը` ստանալով առավելագույն միավորները թե՛ պրոֆեսիոնալ ժյուրիից, թե՛ հեռուստադիտողների քվեարկությունից և հնարավորություն է ստացել Գլիվիցեում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացնել Լեհաստանը[4][5]։ Մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, Գլիվից Արենայում. Գաբորը հանդես է եկել տասնմեկերորդը` Ղազախստանի ներկայացուցիչ Երժան Մաքսիմից հետո և Իռլանդիայի ներկայացուցիչ Աննա Քիրնիից առաջ։ Քվեարկության ընթացքում պարզվել է, որ Գաբորը պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով գրավել է երկրորդ տեղը` ստանանալով 112 միավոր և հաղթել է օնլայն քվեարկությունը` ստանալով 116 միավոր։ Ընդհանուր առմամբ Գաբորը հավաքել է 278 միավոր` հայտարարվելով մրցույթի հաղթող[6][7][8]։

Իր հաղթանակով Գաբորը դարձել է երգի մրցույթը հաղթող երկրորդ լեհ մասնակիցը, և Լեհաստանը դարձել առաջին երկիրը, որը երկու տարի անընդմեջ հաղթում է Մանկական Եվրատեսիլը։ Որպես հաղթող` Լեհաստանը ստացել է 2020-ի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին մերժման իրավունքը, բայց Լեհաստանը հրապարակայնորեն հայտարարել է, որ շահագրգռված է այն կրկին հյուրընկալել[9]։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիկ (2019) Առաջնային
դիրք
Լեհաստան Polish Airplay Top 20[10] 4

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
Տարբեր[11] 2019 թվական, սեպտեմբերի 30 Երաժշտության ներբեռնում Universal

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Królak, Sergiusz; Sychowiec, Maciej (2019 թ․ սեպտեմբերի 29). «Eurowizja Junior 2019: Wywiad z Viki Gabor». eurowizja.org (Polish). OGAE Polska.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Herbert, Emily (2019 թ․ օգոստոսի 22). «Poland: Szansa na Sukces Final to Take Place On September 29th». Eurovoix. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Farren, Neil (2019 թ․ սեպտեմբերի 15). «Poland: Szansa na Sukces Heat 2 Results». Eurovoix.
  4. Prętnicka, Beata (2019 թ․ սեպտեմբերի 15). «Viki Gabor zwyciężczynią drugiego odcinka „Szansy na sukces"!». eurowizja.org (Polish). OGAE Polska.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Kurdupski, Michał (2019 թ․ սեպտեմբերի 29). «Wiktoria Gabor reprezentantką Polski na Eurowizję Junior 2019». wirtualnemedia.pl (Polish). Wirtualne Media.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Herbert, Emily (2019 թ․ նոյեմբերի 24). «Poland: Viki Gabor wins Junior Eurovision 2019». Eurovoix.
  7. Muldoon, Padraig (2019 թ․ նոյեմբերի 24). «Junior Eurovision 2019 results: Poland's Viki Gabor is the winner with "Superhero"». Wiwibloggs.
  8. «Viki Gabor wins Junior Eurovision 2019 for Poland!». EBU. 2019 թ․ նոյեմբերի 24.
  9. Błażewicz, Maciej (2019 թ․ սեպտեմբերի 29). «„Superhero" wygrywa polskie preselekcje do Eurowizji Junior 2019!». dziennik-eurowizyjny.pl. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է 30 November 2019.
  11. «Superhero (Junior Eurovision 2019 / Poland) - Single». iTunes. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.