Some (երգ)
«Some» | |
---|---|
Սոյու և Չոն Գի Գոյի սինգլը | |
«Բ» կողմ | Blind (Twilight Mix) |
Թողարկված | փետրվարի 7, 2014 |
Ֆորմատ | թվային ներբեռնում |
Ձայնագրված | 2014 |
Ժանր | Քեյ փոփ, դենս փոփ, էլեկտրո փոփ |
Տևողություն | 3:31 |
Լեյբլ | Starship Entertainment |
Պրոդյուսեր | Կիմ Դո Հուն |
«Some» (կորեերեն՝ 썸), հարավկորեացի երգիչներ Սոյուի և Չոն Գի Գոյի երգը, որի ձայնագրմանը մասնակցել է նաև Geeks դուետի անդամ Լիլ Բոիը։ Այն թողարկվել է օնլայն, թվային նեբեռնման ֆորմատով, փետրվարի 7-ին Starship Entertainment լեյբլի կողմից[1]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլը տեսահոլովակի հետ թողարկվել է փետրվարի 7-ին։ Երաժշտության հեղինակները Կիմ Դո Հունը, Քսեփի և Էսնան են, խոսքերը գրել են Մին Յոն Ջեն, Քսեփին, Էսնան, Լիլ Բոիը և Չոն Գի Գոն։ Տեսահոլովակի ռեժիսորը ZanyBros ընկերությունն է։ B1A4 խմբի Բարոն և Կիմ Դասոմը մասնակցել են տեսահոլովակի նկարահանմանը։
Սինգլի առաջխաղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոյուն և Չոն Գի Գոն առաջին անգամ երգը կենդանի կատարել են M! Countdown հաղորդման ժամանակ, 2014 թվականի փետրվարի 6-ին[2]։ Դուետը երգը կատարել է նաև Music Bank, Music Core և Inkigayo հաղորդումներին։
Այդ երգով դուետը հաղթել է հինգ մրցանակ Music Bank (փետրվարի 21, 28, մարտի 7, 21 և ապրիլի 4), երկուսը՝ M! Countdown (փետրվարի 20, 27) ու Music Core (փետրվարի 22 և մարտի 1), և մեկը՝ Inkigayo (փետրվարի 23) ու Show Champion (փետրվարի 19) հաղորդումներին։
Հաջողությունները չարթերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը մեկ շաբաթ զբաղեցրել է առաջին հորիզոնականը Gaon Digital Chart-ում։ Այն նաև վե շաբաթ առաջինն էր Billboard Korea K-Pop Hot 100 հիթ շքերթում[3]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Arrangement | Տևողություն | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Some» (Սոյու, Չոն Գի Գո, Լիլ Բոի) | Մին Յոն Ջե, Քսեփի, Չոն Գի Գո, Էսնա, Լիլ Բոի, Չոն Գի Գո | Կիմ Դո Հուն, Քսեփի, Էսնա | Կիմ Դո Հուն, Սո Յոն Բե | 03:31 | ||||
2. | «Blind (Twilight Mix)» (Չոն Գի Գո սոլո) | Չոն Գի Գո | Չոն Գի Գո, Լի Կան Ու | Լի Կան Ու | 03:38 | ||||
07:09 |
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2014) | Զբաղեցրած կարգավիճակ |
---|---|
Gaon Digital Chart (շաբաթական)[4] | 1 |
Gaon Digital Chart (ամսական)[5] | 1 |
Gaon Digital Chart (տարեվերջյան)[6] | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Some by Soyou & JungGiGo». iTunes JP. Apple. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Girl's Day win #1 + Performances from Feb. 6th 'M! Countdown'!
- ↑ K-Pop Hot 100: Soyu & Junggigo's 'Some' Earns 2014's Longest-Running No. 1
- ↑ South Korea's Gaon chart's weekly singles sales from February 2-8 2014 (in Korean) Originally from Gaon Music Chart (February 2014). Archived on October 31, 2014. Retrieved on October 31, 2014.
- ↑ South Korea's Gaon chart's monthly singles sales February 2014 (in Korean) Originally from Gaon Music Chart (February 2014). Archived on October 31, 2014. Retrieved on October 31, 2014.
- ↑ «Gaon Digital Chart 2014» (Korean). Gaon. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)