Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Կիմ Դա Սոմ (մայիսի 6, 1993(1993-05-06)[1][2], Սեուլ, Հարավային Կորեա), ավելի հայտնի է իր Դասոմ մականունով, հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ Նա հարավկորեական Starship Entertainment լեյբլի Sistar գյորլ բենդի անդամ է։ Նա նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից են՝ «Ընտանիք» (2012–2013), «Սիրո մեղեդի» (2013–2014) և «Տարօրինակ հարսնացու» (2015)։
Դասոմը մասնակցել է VIXX խմբի «Rock Ur Body» տեսահոլովակի նկարահանմանը, որը թողարկվել է 2012 թվականի օգոստոսի 23-ին[5]։ Նա նաև մասնակցել է K.Will-ի «Please Don't...» տեսահոլովակի նկարահամանը, որն էլ թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 10-ին[6]։
2013 թվականի հունվարի 15-ին և 16-ին Դասոմը Մալազիայում անցկացվող «Ոսկե սկավառակ» մրցանակաբաշխության հաղորդավարներից էր[7]։ Նա K.Will-ի «Love Blossom» տեսահոլովակում խաղացել է գլխար հերոսուհու դերը, որը թողարկվել է ապրիլի 4-ին[8]։
«Սիրո մեղեդի» դրամայում Դասոմը խաղացել է Գոն Դըլ Իմի դերը։
2015 թվականի ապրիլի 20-ին հայտարարվեց, որ Դասոմը 2AM խմբի վոկալիստ Ջինվունի հետ միանալու է «Ջունգլիի օրենքները» ռեալիթի շոուին[9]։
2015 թվականի հունիսի 14-ին հայտարարվեց, որ Դասոմը միանալու է MBC հեռուստաալիքի «Իմ փոքրիկ հեռուստատեսությունը» շոուին, որպես հյուր[10]։
2015 թվականի հուլիսի 6-ին Դասոմը ասաց, որ նկարահանվում է KBS հեռուստաալիքի «Տարօրինակ հարսնացու» դրամայում։ Նա խաղացել է Օհ Ին Յոնի դերը, ով նախկինում եղել է հայտնի գյորլ բենդի անդամ[11]։