Shenseea

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Shenseea
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1996(1996-10-01)[1] (27 տարեկան)
ԾննդավայրSaint Elizabeth Parish, Cornwall County, Ճամայկա
Քաղաքացիություն Ճամայկա
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ և toasting
 Shenseea Վիքիպահեստում

Չինսի Լին Լի (անգլ.՝ Chinsea Lin Leeհոկտեմբերի 1, 1996(1996-10-01)[1], Saint Elizabeth Parish, Cornwall County, Ճամայկա), ավելի հայտնի է Shenseea անունով, ճամայկացի դենսհոլ կատարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինսի Լին Լին ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 1-ին Ճամայկայում՝ Մանդևիլ քաղաքում։ Նրա հայրը եղել է կորեացի, ում նա երբեք չի տեսել։ Հայրը լքել է ընտանիքը մինչև աղջկա ծնվելը։ Shenseea-ն ասել է, այն ամենը ինչ ինքը գիտի հոր մասին, դա այն է, որ նա եղել է հարուստ և հանցագործ, ուստի ստիպված է եղել ճանապարհորդել աշխարհով մեկ[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Shenseea-ն լայն ժողովրդականություն է ձեռք բերել 2016 թվականին, երբ թողարկել է «Loodi» երգը Vybz Kartel-ի հետ։ 2017 թվականի փետրվարին Ճամայկայի Youth View Awards մրցանակաբաշխության ժամանակ, որը շնորհվում է նախորդ տարվա երաժշտական նվաճումների համար, Shenseea-ն հաղթել է երեք՝ «Young Hot and Hype Artiste», «Break Out Celebrity of 2016» և «The Colaboration of the Year» անվանակարգերում[3][4]։

2017 թվականին Shenseea-ն ելույթ է ունեցել Ճամայկայի ամենամեծ երաժշտական փառատոնի՝ Reggae Sumfest գլխավոր բեմում։ Նույնիսկ այն ժամանակ նրան քննադատում էին «չափազանց արագ աճելու» համար։ Այդ ընթացքում Կարիբյան հեռահաղորդակցության Flow կազմակերպության ներկայացուցիչը և Pepsi-ն նրա հետ գովազդային պայմանագրեր են կնքել։ Նույն թվականին նա թողարկել է «Rolling» երգը Շոն Փոլի հետ և միացել նրան եվրոպական շրջագայության ժամանակ[3][5]։

Shenseea-ն մասնակցել է Քրիստինա Ագիլերայի «Right Moves» թրեքի ձայնագրմանը, որը ընդգրկվել է նրա 2018 թվականի «Liberation» ալբոմում։ 2020 թվականի հունվարին թողարկվել է «IDKW» թրեքը, որը ձայնագրվել է ռեփերներ Սուեյ Լիի և Յանգ Թագի հետ և արտադրվել է Rvssian-ի կողմից[3][6]։

2021 թվականին Shenseea-ն հայտնվել է Մասեգոյի «Silver Tongue Devil» թրեքում «Silver Tongue Devil» EP Studying Abroad-ից և «Tiny»՝ Major Lazer«Music Is the Weapon» (Reloaded) ալբոմից։ Նույն թվականին նա հայտնվեց Քանյե Ուեսթի Donda ալբոմի երկու թրեքում՝ «Pure Souls» Roddy Ricch-ի հետ և «Ok Ok pt 2» Rooga-ի հետ։ MOBO Awards 2021-ում նա մրցանակ է ստացել «Best Reggae Act» անվանակարգում[7]։

2022 թվականի հունվարին Shenseea -ն սկսել է համագործակցել Megan Thee Stallion-ի հետ և թողարկել է «Lick» երգը։ Երգչուհու խոսքով՝ սա առաջին սինգլն է իր առաջիկա դեբյուտային Alpha ստուդիական ալբոմից[8]։ Ալբոմը թողարկվել է մարտի 11-ին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/shenseea.html
  2. Stephanie Lyew (2018 թ․ հուլիսի 11). «STAR of the Month: Shenseea open to meeting her father». Jamaica Star (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 Shirvan Williams and Claudine Baugh (2020 թ․ ապրիլի 25). «Top 15 Greatest Female Dancehall Artistes Of All Time». DancehallMag (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  4. «Youth 'Vybz' Awards at Indoor Sports Centre — Five wins for Kartel at 2017 Youth View Awards». Jamaica Star (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  5. «Sean Paul, Shenseea team up on 'Rolling'». Jamaica Star (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  6. Sheniel Brown (2020 թ․ հունվարի 17). «Watch The Official 'IDKW' Video By Rvssian With Shenseea, Swae Lee and Young Thug». DancehallMag (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  7. «Shenseea collaborates with Megan Thee Stallion on new single». Jamaica Gleaner (անգլերեն). 2022 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  8. Alphonse Pierre (2022 թ․ հունվարի 21). «Shenseea and Megan Thee Stallion Share Video for New Song «Lick»: Watch». Pitchfork (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  9. Will Schube (2022 թ․ մարտի 12). «Shenseea Releases Debut Album, 'Alpha'». Yahoo Entertainment (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.